Հիմա 150  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

1. Զամբյուղում կա 13 խնձոր: Կշեռքով կարելի է որոշել ցանկացած երկու խնձորի գումարային կշիռը: 8 կշռումով գտեք բոլոր խնձորիների գումարային կշիռը:

2. A քաղաքից B քաղաք լեռնային ճանապարհով ավտոբուսը գնում է 3,5 ժամում, իսկ B քաղաքից A քաղաք` 4 ժամում: Գտնեք A և B քաղաքների հեռավորությունը, եթե վերելքներում ավտոբուսը շարժվում է 25 կմ/ժ, իսկ վայրէջքներում` 50 կմ/ժ արագությամբ:

3. Նկարի պատկերը բաժանեք 4 նույնպիսի մասերի և դրանցից կազմեք քառակուսի, այնպես, որ այն ունենա շախմատային գունավորում:

6_2_3

Լուծումները կարող եք ուղարկել միայն  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև հունվարի 30-ը:

Լուծումները պետք է լինեն հիմնավորված, միայն պատասխանները մի ուղարկեք:

Լուծումները կարող եք գրել Word-ում և ամրակցել նամակին:

Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը): Տեղադրում եմ խնդիրների լուծումները:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1. Կշռենք զույգերով, օրինակ, առաջինն ու երկրորդը, երրորդն ու չորրորդը, ... , տասնմեկերորդն ու տասերկուերորդը: Դա կլինի 6 կշռում: Յոթերորդ կշուոմով գտնենք տասնմեկերորդի ու տասերեքերորդի, ութերորդ կշռումով` տասներկուերորդի ու տասերեքերորդի կշիռները: Վերջին երեք կշռումների գումարը կտա տասնմեկերորդ, տասերկուերորդ, տասերեքերորդ խնձորների կշիռների գումարի կրկնապատիկը: Վերցնենք դրա կեսը և դրան գումարենք առաջին հինգ կշռումների արդյունքները:

2. Ամբողջ ճանապարհորդությունը տևում է 7,5 ժամ: Քանի որ վերելքում արագությունը երկու անգամ փոքր է վայէջքի արագությունից, ապա վերելքի վրա ծախսում է երկու անգամ շատ ժամանակ, քան վայէջքի ժամանակ: Այսպիսով, վայէջքը տևել է 2,5 ժամ, իսկ վերելքը` 5 ժամ: Հետևաբար 5*25+2,5*50=2*S: Ուրեմն S=125կմ:

3. Նկատենք, որ նույն գույնի վանդակները պետք է իրարից բաժանվեն և յուրաքանչյուր կտորը պետք է պարունակի 9 վանդակ: Համապատասխան բաժանումը տես նկարում:

363

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top