Հիմա 151  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
  • Ամեն մի նոր կառուցման համար բացեք GeoGebra-ի նոր ֆայլ, թաքցրեք Օբյեկտների վահանակը, Մուտքագրումն ու կոորդի­նա­տային առանցքները:
  • Փոխեք նշանակումների կարգավորումները` դնելով Միայն նոր կետերի համար (մենյու Կարգավորումներ→Նշանակում­ներ):
  • Վերհիշեք այն երկրաչափական պատկերի սահմանումը կամ հայ­­տանիշները, որն ուզում եք կառուցել:

  • Փորձեք պարզել թե GeoGebra-ի որ գործիքներն են պետք այդ պատ­կերը կառուցելու համար (օրինակ, ուղիղ անկյան համար – Ուղ­ղա­հայաց ուղիղ գործիքը):
  • Կառուցումն սկսելուց առաջ համոզվեք, որ գիտեք յուրա­քան­չյուր գործիքի օգտագործման ձևը: Եթե չգիտեք ինչպես աշ­խա­տել տվյալ գործիքով, ընտրեք այդ գործիքը (սեղմեք դրա վրա) ու կարդացեք գործիքների վահանակի հուշումը:
  • Կառուցում սկսելուց առաջ փորձարկեք բոլոր նոր գոր­ծիք­­ները:
  • Սխալվելու դեպքում հիշեք Չեղյալ համարեմ` 20 min ու Ետ բերեմ21 min կո­ճակ­ների մասին:
  • Կառուցումն ստուգելու համար հաճախ օգտագործեք Տեղա­շար­ժեմ գործիքը`(օրինակ, տեղաշարժելով կետը կարող եք պար­­­զել, թե դա իրո՞ք պատկանում է ուղղին կամ շրջանագծին, տեղաշարժեր անելով կարող եք պարզել նաև հ՞ո չեք ստեղ­ծել ոչ անհրաժեշտ օբյեկտ):
 
3.1 Եռանկյանն արտագծած շրջանագծի կառուցումը

Նոր գործիքների ներկայացում

  • Բազմանկյուն գործիքը`24 min           
    Ակտիվացրեք Բազմանկյուն  գործիքը և սեղմեք կառուցվող բազ­մ­անկյան գագաթների վրա: Որպես գագաթներ կարող են ծառա­յել արդեն կառուցված կետերը, հնարավոր է նաև այդ կե­տերն ստեղծել «ընթաց­քից»: Միացրեք վեր­­ջին և առաջին գա­գաթ­ները` բազմանկյունը փակելու հա­մար: Միշտ գա­­գաթները միացրեք շարժ­­վելով ժամսլաքի հա­կառակ ուղ­ղու­­թյամբ:
  • Միջնուղ­ղահայաց գործիքը` 39 min
     Ընտրելով Միջնուղ­ղահայաց գործիքը` սեղ­մեք հատվածի կամ հատվածի ծայ­րա­­կետերի վրա, որի միջնուղղահայացը ուզում եք կառուցել:
  • Երկու օբյեկտի հատում գործիքը` 40 min 
Երկու օբյեկտի հատման կետը նշելու համար ընտ­րեք Երկու օբ­յեկտների հատում գործիքը, ապա մկնիկի ցուցիչը պա­հեք այդ օբյեկտ­­ների հատման որևէ կետում ու սեղմեք: Իսկ երկու օբյեկ­տի հատման բոլոր կետերը միանգամից նշելու համար նույն գոր­­ծիքով հեր­թով սեղմեք այդ օբյեկտների վրա: Վերջինը վերա­բեր­վում է երկրաչափական պատկերներին և չի գործում գրա­ֆիկ­ների համար:
  • Շրջանագիծ ըստ կենտրոնի և կետի գործիքը` 41 min

Առաջին կետը որոշում է շրջանագծի կենտրոնը, երկ­րորդը` շա­ռավի­ղը: Այդ կետերը կարող են լինել արդեն կառուցված կետեր կամ կարող են կառուցվել «ընթաց­քից»:

Կառուցման քայլերը

1․Գծեք կամայական ABC եռանկյուն:
2․Կառուցեք եռանկյան երկու կողմերի միջնուղղահայացները:
Դիտողություն: Երրորդ կողմի միջնուղղահայացը պետք չէ կառուցել, քանի որ եռանկյան բոլոր կողմերի միջնուղղահայացները հատվում են մի կետում:
3.Նշեք կառուցված միջնուղղահայացների հատման D կետը:
4.Կառուցեք D կենտրոնով ու ABC եռանկյան գագաթներից որևէ մեկով անցնող շրջանագիծ:
5.Շարժելով A, B, C կետերը` փորձարկեք կառուցումը:

42 min

Առաջադրանք: Շարժեք A, B, C կետերը հետևյալ հարցերին պա­տաս­խանելու համար:

Կարո՞ղ է եռանկյանն արտագծած շրջանագծի կենտրոնը գտն­վել եռանկյունուց դուրս: Եթե այո, ապա ինչպիսի՞ եռանկյան համար:

 

3.2 Քառակուսու կառուցումը

 Նոր գործիքների ներկայացում

  • Ուղղահայաց ուղիղ գործիքը` 39 min
    Ընտրելով Ուղղահայաց ուղիղ գործիքը` սեղմեք արդեն գոյու-թյուն ունեցող կետի և ուղղի վրա, որպեսզի կառուցեք այդ կետով անցնող ու տվյալ ուղղին ուղղահայաց ուղիղ:
  • Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը  գործիքը` 44 min
    Ակտիվացնելով այս գործիքը` հերթով սեղմեք բոլոր այն օբյեկտների վրա, որոնք ուզում եք թաքցնել, հետո ակտիվացրեք այլ գործիք: Եթե նորից ակտիվացնեք Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը գործիքը, ապա թաքցրած օբյեկտները կդառնան տեսանելի:
    Օգտագործվելու են աղյուսակում ներկայացված գործիքները: Համոզվեք, որ գիտեք այդ գործիքներից յուրաքանչյուրի օգտագործման ձևը:
15 min Հատված ըստ երկու կետի 24 min Բազմանկյուն
39 min  Ուղղահայաց ուղիղ 44 min Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը
41 min  Շրջանագիծ ըստ կենտ­րոնի և կետի 14 min Տեղաշարժեմ
40 min  Երկու օբյեկտի հատումը    

Կառուցման քայլերը

1.Գծեք A և B ծայրակետերով a = AB հատվածը:
2.Կառուցեք B կետով անցնող և AB-ին ուղղահայաց b ուղիղը:
3.Կառուցեք B կենտրոնով շրջանագիծ, որն անցնում է A կետով:
4.Նշեք այդ շրջանագծի և b ուղղի հատման C կետը:
5.Կառուցեք A կետով անցնող և AB-ին ուղղահայաց d ուղիղը:
6.Կառուցեք A կենտրոնով շրջանագիծ, որն անցնում է B կետով:
7.Նշեք այդ շրջանագծի և d ուղղի հատման D կետը:
8.Բազմանկյուն գործիքով կառուցեք ABCD բազմանկյունը:

Հիշեցում: D կետը ընտրելուց հետո չմոռանաք ևս մեկ անգամ սեղմել A կետի վրա:

9.Թաքցրեք շրջանագծերն ու ուղղահայաց ուղիղները:
10.Փորձարկեք կառուցված քառակուսին:

 45 min
 
3.3. Հավասարակողմ եռանկյան կառուցումը

Կառուցումն սկսելուց առաջ վերհիշեք հավասարակողմ եռանկյան սահ­մանումը:

Նոր գործիքի ներկայացում

Անկյուն գործիքը` 46 min          
Որևէ անկյան մեծությունը չափելու համար ընտրեք Անկյուն գոր­ծիքը և ժամսլաքի հակա­ռակ ուղ­ղությամբ հերթով սեղմեք այդ ան­կյունը որոշող երեք կետերի վրա: GeoGebra-ն անկյունը միշտ ստեղծում և չափում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ:

Կառուցման քայլերը

1. 15 min Կառուցեք AB հատված:
2. 41 min Կառուցեք A կենտրոնով ու B կե­տով անցնող շրջանագիծ:
    Խորհուրդ:  Շարժեք  A և B  կետերը` համոզվելու հա­մար, որ շրջանագիծը կապված է դրանց հետ:
3. 41 min Կառուցեք B կենտրոնով շրջանագի­ծ, որն անցնում է A կե­տով:
4. 40 min Նշեք շրջանագծերի հատման C կետը:
5. 24 min Ժամսլաքի հակառակ ուղղությամբ կառուցեք ABC բազմ­ա­կյունը:
6. 44 min Թաքցրեք շրջանագծերը:
7. 46 min Չափեք եռանկյան ներքին անկյունները:
    Հուշում: Ներքին անկյունները միանգամից չափելու և նշե­լու հա­մար քլիկ արեք բազմանկյան ներքին տիրույ­թում:
8. 47 min Պահեք կառուցումը:
48 min

Կառուցման ճշտությունը ստուգելու համար շարժեք A և B կե­տե­րը:

Կառուցումը բարելավելու համար օգտագործեք Հատկություններ… դի­ա­­­լոգային պատուհանը:

Հատկություններ… դիալոգային պատուհանին հասնելու տարբեր հնա­­րավորություններ կան.

• Օբյեկտի վրա աջ քլիկ արեք:
• Ընտրեք Հատկությունները...:
կամ
• Տեղաշարժեմ ռեժիմում կրկնակի քլիկ արեք օբյեկտի վրա:
• Բացվող Վերասահմանեմ պատուհանում ընտրեք Հատկությունները...:
• Ընտրեք այն օբյեկտները, որոնց ինչ-որ հատկություն ուզում եք միաժամանակ փոխել: Դրա համար սեղմած պահեք Ctrl կոճակը և ընտրեք փոփոխման ենթակա բոլոր օբյեկտները:

 

3.4 Կանոնավոր վեցանկյան կառուցումը

Օգտագործվելու են աղյուսակում ներկայացված գործիքները: Համոզվեք, որ գիտեք դրանցից յուրաքանչյուրի օգտա­գործման ձևը:

 41 min

Շրջանագիծ ըստ կենտրո­նի և կետի

   46 min

Անկյուն

 40 min

Երկու օբյեկտի հատումը

  44 min 

Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը

 24 min

Բազմանկյուն

   14 min

Տեղաշարժեմ

Կառուցման քայլերը

  1. Գծեք A կենտրոնով ու B կետով անցնող շրջանագիծ:
  2. Կառուցեք B կենտրոնով ու A կետով անցնող շրջանագիծ:
  3. Նշեք այդ երկու շրջանագծերի հատման կետերը որպեսզի ստանաք C և D գագաթները:
  4. Կառուցեք C կենտրոնով ու A կետով անցնող շրջա­նա­գիծ:
  5. Նշեք այդ շրջանագծի ու առաջին շրջանագծի հատման կետը, որպեսզի ստանաք E գագաթը:
  6. Կառուցեք D կենտրոնով ու A կետով անցնող շրջանա­գիծ:
  7. Նշեք այդ շրջանագծի ու առաջին շրջանագծի հատման կե­տը, որպեսզի ստանաք F գագաթը:
  8. Կառուցեք E կենտրոնով ու A կետով անցնող շրջանա­գիծ:
  9. Նշեք այդ շրջանագծի ու առաջին շրջանագծի հատման կե­տը, որպեսզի ստանաք G գագաթը:
  10. Բազմանկյուն գործիքով կառուցեք FGECBD վեցանկյունը:
  11. Չափեք վեցանկյան անկյունները:

Սա կարող եք անել Անկյուն գործիքով: Հիշեք, որ GegGebra-ն ան­կյունները նշում և չա­փում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ: Որ­պեսզի հատ-հատ չչափեք ու չնշեք վեցանկյան անկյունները, ընտրեք Անկյուն  գործիքն ու քլիկ արեք FGECBD վեցանկյան ներքին տիրույ­թում:

  1. Փորձարկեք կառուցված վեցանկյունը:

 49

Առաջադրանք: Հիմնավորեք կառուցման քայլերը:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top