Հիմա 103  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
6.1 Հաջորդականություններ

GeoGebra-ն ունի Հաջորդականություն հրաման, որը ստեղծում է օբ­յեկտ­ների ցուցակ: Այդ հրամանն ունի հետևյալ գրելաձևը.

Հաջորդականություն [ <Արտահայտություն>, <Փոփոխական>, <Սկզբնական արժեքը>, <Վերջնական արժեքը>, <Քայլ>]

Պարզաբանում.

  • <Արտահայտություն>
    Սա որոշում է ստեղծվող օբյեկտների տեսակը:

   Արտահայտությունը պետք է պարունակի փոփոխական (օրի­նակ (i,0), որը i փոփո­խա­­կանով արտահայտություն է):

  • <Փոփոխական>
    Սա GeoGebra-ին հայտնում է օգտագործվող փոփոխականի անու­նը:
  • <Սկզբնական արժեքը>, <Վերջնական արժեքը>:
    Սրանք որոշում են օգտագործվող փոփոխականի փոփոխման տի­րույթը (օրինակ, 1-ից 10):
  • <Քայլ>:
    Սա պարտադիր արգումենտ չէ, այն որոշում է օգտագործվող փոփո­խականի քայլը (օրինակ, 0,5):

Հաջորդականությունների օրինակներ

  • Հաջորդականություն [(n, 0), n, 0, 10]
    • Ստեղծում է 11 կետերի ցուցակ x-երի առանցքի երկայն­քով:
    • Այդ կետերի կոորդինատներն են (0, 0), (1, 0), (2, 0), …, (10, 0):
62 min

Օգտագործելով Հաջորդականություն հրամանը կարելի է ստեղծել, օրի­նակ, հատվածների հաջորդականություն:

  • Հաջորդականություն[Հատված [(a, 0), (0, a)], a, 1, 10, 0.5]
    • Ստեղծում է 0.5 հեռավորությամբ հատվածներ:
    • Յուրաքանչյուր հատվածի մի ծայրակետը x-երի առանցքի վրա է, մյուսը` y-ների առանցքի վրա (օրինակ. (1, 0) և (0, 1) ծայրակետերով, (1.5, 0) և (0,1.5) ծայրակետերով և այլն:
63 min
  • Եթե s-ը սողնակ է` 1-ից 10 միջակայքում և 1 քայլով փոխվող արժեքներով, ապա Հաջորդականություն[(i, i), i, 0, s]-ը.
  1. Ստեղծում է s+1 հատ կետեր, որոնց քանակը կարող է դի­նա­միկ փոփոխվել` s սողնակի արժեքից կախված:
  2. Եթե s=10, ապա այդ կետերը կունենան հետևյալ կոորդի­նատները (0, 0), (1, 1), …, (10, 10):
64 min
 
6.2 Անիմացիա

Առանց աիմացիաների GeoGebra-ն աղքատ կլիներ, անիմացիաները գեղեցկացնում ու հարստացնում են մոդելները:

GeoGebra-ն հնարավորություն է տալիս ստեղծել անիմացիաներ ոչ միայն անկախ թվերի կամ (ու) անկյունների, այլ նաև կախյալ կետերի համար, եթե վերջիններս գտնվում են ինչ-որ օբյեկտի վրա (հատվածի, ուղ­ղի, ֆունկցիայի գրաֆիկի, կորի և այլն): Որպեսզի անկախ թվերի կամ (ու) անկյունների համար ստեղծեք անիմացիաներ, պետք է դրանք ներ­կայացնեք սողնակներով:

Անկախ թվերի կամ անկյունների, ինչպես նաև կախյալ կետերի հա­մար անիմացիա ստեղծելու համար աջ քլիկ արեք դրանց վրա և բացված պատուհանում ընտրեք Անիմացիա  տողը: Այդ դեպքում Կտավի ներքևի ձախ անկյունում կհայտնվի կոճակ, որը հնարավորություն կտա դա­դարեցնել (115) կամ շարունակել (116) անիմացիան:

Անիմացիան անջատելու համար աջ քլիկ արեք Սողնակի վրա և Հատ­կություններ… դիալոգային պատուհանի Հիմնական ներդիրում հանեք Անիմացիա  տողի ընտրվա­ծությունը:
65 min

Սողնակի հատկությունների դիալոգային պատուհանում (տես վերևի նկարը) կարող եք ընտրել անիմացիայի արագությունը և տեսակը:

Արագության 1 արժեքը նշանակում է, որ անիմացիայի մեկ պար­բերությունը կտևի մոտավորապես 10 վայրկյան:

Անիմացիաների տեսակների մեջ տեսնում եք Տատանումներ, Մեծա­ցում, Փոքրացում, Մեծացում մեկ անգամ:  

66 min

Տատանումներն ընտրելու դեպքում Սողնակի արժեքը մեծանում է, հասնելով մեծագույն արժեքին, հետո սկսում է փոքրանալ մինչև փոք­րագույն արժեք ու նորից սկսում է մեծանալ:

Մեծացումն  ընտրելու դեպքում Սողնակի արժեքը մեծանում է հաս­նելով մեծագույն արժեքին, հետո նորից սկսում է փոքրագույն արժեքից մեծանալ:

Մեծացում մեկ անգամ տարբերակը ընտրելու դեպքում Սողնակի ար­ժեքը մեծանում է հասնելով մեծագույն արժեքին ու կանգ է առնում:

Կարևոր է նաև իմանալ, որ անիմացիայի ընթացքում GeoGebra-ն պահ­պանում է ֆունկցիոնալությունը, որը նշանակում է, որ այդ ընթաց­քում կարող եք փոփոխու­թյուններ և կառուցումներ անել:

Անկյան սինուսի սահմանումը և գրաֆիկը

Օգտվենք անիմացիայի հնարավորությունից` անկյան սինուսի սահ­մա­նումը և գրաֆիկը ներկայացնելու համար:

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Բացեք Ցանցը, Մուտքագրումն ու կոորդ­ինա­տային առանցք­ները (Տեսք մենյու):

Կառուցման քայլերը

  1. Փոխեք Ցանցի մասշտաբը` պտտելով մկնիկի անվիկը դեպի Ձեզ:
  2. Կառուցեք կոորդինատների սկզբնակետում կենտրոն ունեցող և 1 շառավղով շրջանագիծ:
  3. Տեղաշարժեմ գծագիրը գործիքի օգնությամբ շրջանագիծը մոտեց­րեք Կտավի ներքևի ձախ անկյանը:
  4. A կետը վերանվանեք O-ով:
  5. Ստեղծեք 10-3600 միջակայքում փոխվող α Սողնակ: Սողնակի Անիմացիա ներդիրում արագությունը դրեք 0.3, իսկ տեսակը` Մեծա­ցում:
  6. Տրված մեծության անկյուն գործիքի միջոցով կառուցեք α մեծու­թյան BOB' անկյունը:
  7. Միացրեք B և O, ինչպես նաև B' և Օ կետերը: Այդ հատվածների համար ինչ-որ գույն ընտրեք:
  8. B' կետով տարեք y-ների առանցքին ուղղահայաց ուղիղ և նշեք դրա հատման A կետը y-ների առանցքի հետ:
  9. Թաքցրեք նախորդ քայլում կառուցված ուղիղը:
  10. Միացրեք A և O կետերը և AO հատվածի համար ինչ-որ գույն ընտրեք:
  11. Ստեղծեք գրություն` sinα: Այդ գրության Հատկություններ… դիա­լոգային պատուհանի Դիրք ներդիրում ընտրեք A կետը: Դրանով գրու­թյունը կկապվի A կետին:
  12. Մուտքագրեք՝ k=10:
  13. Մուտքագրեք՝ C=\(\left( \frac{ π α}{180k},y(A) \right)\):
  14. C կետի վրա աջ քլիկ արեք և ընտրեք Հետք է թողնում:
  15. Աջ քլիկ արեք Սողնակի վրա և ընտրեք Անիմացիա:
67 min

Մոդելը բարելավելու համար կարող եք վերնագիր ավելացնել, փոխել գծերի հաստությունը,  x-երի առանցքի բաժանման կետերը ներկայացնել π-երով և այլն:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ 

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top