Հիմա 195  հյուր և 2 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
  • Էջ.
  • 1
  • 2

Թեմա: Կայքի վերաբերյալ հաղորդագրություններ

Re:Կայքի վերաբերյալ հաղորդագրություններ 6 տարի 11 ամիս առաջ #844

Ամփոփվել են մաթեմատիկական չորրորդ մրցույթի արդյունքները:

Հաղթողներ են ճանաչվել Հրազդանի 8-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Միսաք Սահակյանը,Երևանի Ա.Պ.Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտ Գևորգ Խանդամիրյանը, Դսեղի Հովհ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արեն Թումանյանը:

Շնորհավորում եմ բոլորին:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Կայքի վերաբերյալ հաղորդագրություններ 6 տարի 11 ամիս առաջ #877

mathnet.am-ի հարգելի այցելուներ, կներեք վերջին օրերի անհարմարության համար: Ես էլ տան համակարգչով ամսի 7-ից չէի կարողանում մտնել կայք:
Բայց անհարմարությունը կապված էր Hi-Line ինտերնետի հետ, մնացած բոլոր կապերով կայքը բացվում էր:
Հույս ունեմ, որ առաջիկայում նման բան չի լինի:



11.11.2011
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 6 տարի 11 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Կայքի վերաբերյալ հաղորդագրություններ 6 տարի 11 ամիս առաջ #892

Հարգելի այցելուներ,
նորից ներողություն եմ խնդրում, ամսի 7-ից մինչև այսօր կայքը լիարժեք չէր գործում:
Բանն այն է, որ նոյեմբերի 7-ից ես և Արմենթելի Hi-Line-ի բոլոր բաժանորդներն չէին կարողանում մուտք գործել mathnet.am, այն դեպքում, երբ կայքը հասանելի էր Վիվասելի, Օրանժի, Յուքոմի և այլ պրովայդերների ինտերնետ կապով:

Ամսի 8-ին կապվել եմ Արմենթելի մասնագետի հետ և ներկայացրել խնդիրը: Կապվել եմ նաև ամսի 9-ին, ոնց որ խնդիրը հասկացան, բայց ոչինչ չփոխվեց: Կապվեցի նաև ամսի 11-ին:
Ամսի 12-ի երեկոյան beeline.am կայքում տեղադրված հասցեով էլեկտրոնային նամակ գրեցի:
Ոչ մի պատասխան, ոչ մի փոփոխություն:

14-ին այցելեցի բաժանորդների սպասարկման կետ և գրավոր բողոք ներկայացրի, բացատրելով նաև, որ mathnet.am կայքը կրթական կայք է, դրանից օգտվում են աշակերտներ, ուսուցիչներ, բայց ինչպես ես, այնպես էլ նրանք չեն կարող մուտք գործել կայք, եթե Hi-Line-ի բաժանորդներն են: Դա էլ ոչինչ չտվեց:

15-ին փորձեցի կապվել բաժանորդների սպասարկման բաժնի մենեջերի հետ, բայց ինձ չմիացրեցին, հաղորդելով միայն, որ այդ հարցով զբաղվում են, պիտի սպասեմ, քանի որ գործն առնչվում է այլ երկրների հետ (Hi-Line-ը կապ չուներ Շվեդիայում գտնվող սերվերների հետ):
17-ին նորից զանգեցի, պատասխանը նույն էր` պետք է սպասել:

Քանի որ հայտնի չէր, թե ինչքան է շարունակվելու այդ վիճակը, մյուս կողմից պարզ երևում էր, որ Արմենթելի մասնագետների վրա հույս դնելն անիմաստ է, ստիպված ամսի 20-ին կայքը Շվեդիայի սերվերից տեղափոխեցի Ամերիկա, որի ընթացքում էլ պրոբլեմ առաջացավ այս ֆորումի հետ:
Հիմա ոնց որ ամեն ինչ լավ է:

Հետաքրքիր է նաև, որ Արմենթելի մասնագետը այսօր զանգել և ներկայացրել է, որ հարցը լուծված է, կայքը հասանելի է: Ես խիստ կասկածում է, որ Hi-Line-ը հիմա կապ ունի Շվեդիայի հետ, ուղակի տեսել են կայքը հասանելի է, փորձում են ներկայացնել, որպես իրենց միջամտության արդյունք, քանի որ եթե նրանք միջամտել կարողանային կամ ուզենային 12 օր էդ վիճակը չէր լինի:

Ես ըտենց էլ չհասկացա, նրանք թունել էին փորո՞ւմ, կիլոմետրերով կաբել էին փոխո՞ւմ, որ 12 օր չէին կարողանում կապը վերականգնել:

Մի խոսքով, ոչինչից ահագին պատմություն, ահագին անհանգստություն:
Էս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում, որպես կանոն, պարտավորությունները միակողմանի են` իրենք կարող են օրերով, ամիսներով իրենց պարտավորությունը չկատարել, չնայած հենց իրենց կայքում գրած է, որ նման հարցերը պիտի լուծվեն 24 ժամվա ընթացքում:

21.11.2011
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 6 տարի 9 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Կայքի վերաբերյալ հաղորդագրություններ 6 տարի 10 ամիս առաջ #954

Հայտնում եմ, որ օնլայն տեղեկատուն հարստացել է մաթեմատիկա և ֆիզիկա բաժիններով:
Առայժմ մաթեմատկա բաժնում կան.

Բնական թվեր
Ամբողջ թվեր
Ռացիոնալ թվեր
Իռացիոնալ թվեր
Իրական թվեր

Բաժանելիության հայտանիշներ

2-ի
3-ի
4-ի
5-ի
6-ի
8-ի
9-ի
10-ի
11-ի
25-ի
Պարզ թիվ
Բաղադրյալ թիվ
Փոխադարձ պարզ թվեր
Թվաբանության հիմնական թեորեմը
Բաժանարար
Ընդհանուր բաժանարար
Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու ալգորիթմը
Բազմապատիկ
Ընդհանուր բազմապատիկ
Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու ալգորիթմը

Կրճատ բազմապատկման բանաձևեր

Քառակուսի հավասարում
Քառակուսի եռանդամ
Դիսկրիմինանտ կամ տարբերիչ
Քառակուսի հավասարման արմատները
Վիետի թեորեմը
Վիետի հակադարձ թեորեմը
Քառակուսի եռանդամի վերլուծություն գծային արտադրիչների
Քառակուսի եռանդամից լրիվ քառակուսու անջատումը
Քառակուսի անհավասարում


Թվաբանական պրոգրեսիա
պրոգրեսիայի տարբերություն
n-րդ անդամի բանաձևը
տարբերության բանաձևը
բնութագրիչ հատկությունը
առաջին n անդամների գումարի բանաձևը
Երկրաչափական պրոգրեսիա
պրոգրեսիայի հայտարար
n-րդ անդամի բանաձևը
բնութագրիչ հատկությունը
առաջին n անդամների գումարի բանաձևը
Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարի բանաձևը


Եռանկյունաչափական ֆունկցիաների սահմանումները
Սինուս
Կոսինուս
Տանգենս
Կոտանգենս
Ռադիան
Եռանկյունաչափական ֆունկցիաների նշանները
Եռանկյունաչափական ֆունկցիաների որոշ արժեքներ
Հիմնական եռանկյունաչափական նույնություններ
Բերման բանաձևեր
Բերման բանաձևերի ալգորիթմ
Գումարման բանաձևեր
Կրկնակի անկյան բանաձևեր
Աստիճան իջեցնելու բանաձևեր
Գումարը արտադրյալի ձևափոխելու բանաձևեր
Արտադրյալը գումարի ձևափոխելու բանաձևեր
Կես անկյան բանաձևեր
Հակադարձ եռանկյունաչափական ֆունկցիաներ
Արկսինուս
Արկկոսինուս
Արկտանգենս
Արկկոտանգենս
Առնչություններ հակադարձ եռանկյունաչափական ֆունկցիաների միջև
Պարզագույն եռանկյունաչափական հավասարումներ
Մասնավոր դեպքեր


Ֆիզիկա բաժնում կան.

Ֆիզիկական հաստատուններ
Աստղագիտական մեծություններ
Պինդ մարմինների խտությունը
Հեղուկների խտությունը
Գազերի խտությունը
Տեսակարար ջերմունակություն
Վառելիքի այրման տեսակարար ջերմություն
Հալման և բյուրեղացման ջերմաստիճան
Հալման տեսակարար ջերմություն
Եռման ջերմաստիճան
Շոգեգոյացման տեսակարար ջերմություն
Տեսակարար դիմադիրություն
Ձայնի արագությունը տարբեր միջավայրերում
Նյութերի բեկման ցուցիչը
Դիէլեկտրիկ թափանցելիություն
Դիմադրության ջերմաստիճանային գործակից
Էլեկտրաքիմիական համարժեք
Էլեկտրոննների ելքի աշխատանք
Ֆիզիկական մեծությունների միավորները
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 6 տարի 10 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.
  • Էջ.
  • 1
  • 2

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top