Հիմա 103  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ
  • Էջ.
  • 1
  • 2

Թեմա: Պարադոքսներ

Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #118

Պրոտագորի պարադոքսը

Հին հույն հանճարեղ փիլիսոփա, իրավաբան-ուսուցիչ Պրոտագորը իրեն աշակերտ է վերցնում մի տաղանդավոր, բայց աղքատ երիտասարդի, պայմանով, որ երբ աշակերտը ուսումն ավարտի և հենց առաջին դատական պրոցեսում դատը շահի, ապա պիտի վճարի իրեն որոշակի գումար: Աշակերտը ընդունում է Պրոտագորի պայմանը, սակայն երբ ուսումը ավարտում է` դատարանում ելույթ չի ունենում: Ճարահատյալ Պրոտագորը դատի է տալիս աշակերտին, պահանջով որ վճարի իրեն: Եվ ահա, թե ինչ է ասում Պրոտագորը դատական ելույթի ժամանակ.
-Եթե ես հաղթեմ դատը, ապա ըստ դատի պայմանի, իմ աշակերտը ինձ պիտի վճարի: Իսկ եթե չհաղթեմ, ապա իմ աշակերտը ինձ պիտի վճարի, քանի, որ նա կհաղթի իր առաջին դատական պրոցեսը:
Խելացի աշակերտը պատասխանում է.
-Եթե ես հաղթեմ դատական պրոցեսը, ապա չպիտի վճարեմ, ըստ դատի պայմանի: Իսկ, եթե պարտվեմ, ապա հաղթած չեմ լինի իմ առաջին դատական պրոցեսը և այս դեպքում նույնպես չպիտի վճարեմ:

Ո՞վ է ճիշտ:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 3 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #119

Հարգելի naghekyan, շնորհակալ եմ թեման բացելու համար:
Ստեղծված վիճակից դուրս գալու համար աշակերտը կամ ուսուցիչը ստիպված են գործը 2-րդ անգամ մտցնել դատարան:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #121

Հարգելի petmat խնդիրն էլ հենց այն է, թե ինչ պիտի որոշեն դատավորները` բավարարել հայտը, թե ոչ (դա պետք է անել անմիջապես երկու կողմերին լսելուց հետո): Չէ որ նրանք պարտավոր են դատական պրոցեսում որոշել հաղթողին և պարտվողին, նույնն է, թե ով է ճիշտ: Բայց ինչպես որոշեն?

Եվ վերջիվերջո, եթե նույնիսկ երկրրորդ անգամ պիտի գան դատարան, ապա պիտի հաշվի առնեն առաջին անգամվա որոշումը, ինչն էլ հենց պարադոքսի հարցն է` <<Ո՞վ է ճիշտ>>:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #125

Ճիշտ է սկզբնական պայմանը-այսինքն պետք է աշակերտը դատը շահելու դեպքում վճարի:Պետք է հաշվի առնել սկզբնական պայմանները` տրամաբանական կողմից:
Եթե դիտենք իրավական կողմից ` 2-րդ պայմանն ե ճիշտ:
  • Anahit
  • Anahit's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #127

Իմ կարծիքով պարադոքսը հենց դրանով է պարադոքս, որ առաջին անգամ դատարանը որեւէ խելամիտ որոշում չի կարող ընդունել:Խնդրում կա այսպիսի պայման «երբ աշակերտը ուսումն ավարտի և դատական պրոցեսում առաջին դատը շահի»: Երբ երկրորդ անգամ ենք գործը մտցնում դատարան, այս պայմանը չի գործում:
  • petmat
  • petmat's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 3 ամիս առաջ by petmat.
The administrator has disabled public write access.

Re:Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #128

Գուցե այդ նախադասությունը մի քիչ փոխեմ, որպեսզի շփոթության պատճառ չդառնա, չնայած որ, որքան հասկանում եմ, հարգելի petmat ինձ շատ ճիշտ եք հասկացել: Աշակերտի պիտի վճարի, եթե առաջին դատը շահի: Եթե առաջինը չշահի և մյուս բոլոր դատական պրոցեսները շահի, ապա միևնույն է չիպիտի վճարի: Սա է ուսուցչի հետ կապած պայմանը:

Այո, իհարկե, պարադոքսը հենց դրանում է, որ երկուսն էլ ճիշտ են: Այլ կերպ ասած, Պրոտագորը պայմանը ճիշ չի դրել: Եթե պայմանը լիներ այսպես, որ պիտի աշակերտը վճարի, եթե հաղթի առաջին դատական պրոցեսը և աշակերտը պարտավոր է ուսումն ավարտելուց անմիջապես հետո գոնե մեկ անգամ մասնակցելու դատական պրոցեսի, ապա այս պարադոքսալ իրավիճակը չէր ստեղծվի!
  • naghekyan
  • naghekyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #130

Գյուղի վարսավիրը սափրում է բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց չեն սափրում:
Հարց-գյուղի վարսավիրը ինքն իրեն սափրում է թե ոչ?:
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Պարադոքսներ 14 տարի 3 ամիս առաջ #136

Ահա այս պարադոքսը կիրառական նշանակություն ունի: Պարզաբանեմ միտքս. տրամաբանական մակարդակում մոդելավորման ծրագրեր ստեղծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ կան դեպքեր, երբ տրամաբանական էլեմենտի ելքը անհնար է որշել: Ահա օրինակ.



Սա ԵՎ-ՈՉ տրամաբանական փականն է (նայիր դիսկրետ մաթ.), որի ելքը հետադարձ կապով միացված է մուտքերից մեկին: Հապաղումն էլ 0 է, այսինքն մուտքին տված ազդանշանները մշակվում և ելք են հանվում ակնթարթորեն: Նկարում ցույց տված մուտքային հավաքածուի դեպքում անհնար է ասել ինչ է ելքը` ճիշտ այնպես ինչպես "գյուղի վարսավիր"-ի համար անհնար է ասել` նա իրեն սափրում է, թե ոչ:

Հ.Գ. ԵՎ-ՈՉ տրամաբանական փականի ճշտության աղյուսակը

Մուտք1 Մուտք2 Ելք
0 0 1
0 1 1
1 0 1
1 1 0

Դիտողություն
Եթե փականը ունենար 0-ից մեծ հապաղում, ապա սխեման կգործեր որպես ուղղանկյուն իմպուլսի գեներատոր, և իրավիճակը չէր լինի պարադոքսային:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 3 ամիս առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.
  • Էջ.
  • 1
  • 2

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top