Ֆորումի կանոնները
Այս կանոնները վերաբերում են բոլոր բաժիններին: Առանձին բաժիններ կամ ֆորումներ կարող են ունենալ իրենց կանոնները: Բայց այս կանոնները բոլոր դեպքերում մնում են ուժի մեջ:
Կանոնները շփման հարմարավետ և կառուցողական մթնոլորտ ապահովելու համար են: Եթե դրանք Ձեզ դուր չեն գալիս կամ չեն բավարարում, ապա մի մասնակցեք քննարկուններին:
I. Մասնակիցների գրանցումը.
1. Գրանցվելով ֆորումում` մասնակիցը պարտավորվում է ենթարկվել այս Կանոններին:
2. Գրանցվելու համար մասնակիցը պետք է ներկայացնի էլեկտրոնային փոստի գործող հասցե:
3. Դուք եք ընտրում Ձեր կեղծանունը: Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում դադարեցնելու կեղծանվան գործունեությունը, եթե այն հակասում է ընդունված բարոյա-էթիկական նորմերին կամ վիրավորական է մյուս մասնակիցների համար: Մոլորություններից խուսափելու համար` արգելվում է կեղծանվան օգտագործումը, որը շատ նման է արդեն գոյություն ունեցողներին:
4. Արգելվում է միևնույն մասնակցի բազմակի գրանցումը` անկախ դրա նպատակներից: Այսպիսի խախտումը դիտվում է որպես լուրջ խախտում, և կբերի տվյալ մասնակցի բոլոր գրառումների արգելափակման:
5. Եթե Դուք երկար ժամանակ ակտիվություն չեք ցուցաբերում ֆորումում, ապա Ձեր հաշվառման գրառումը կարող է ջնջվել:
II. Վարքի կանոնները ֆորումում.
6. Չի կարելի խախտել բարոյականության և ցանցային էթիկետի նորմերը:
7. Արգելվում է վրիավորական կամ ցենզուրայից դուրս բառերի և արտահայտությունների օգտագործումը:
8. Արգելվում են բոլոր տեսակի գովազդները, բացառությամբ ադմինիստրացիայի հետ համաձայնեցվածների:
9. Ձեր ստորոգրությունը չպետք է լինեի երկու տողից երկար: Վերոհիշյալ նորմերը վերաբերում են նաև ստորագրությանը:
III. Հաղորդագրությունների հրատարակումը.
10. Թեմայի անվանումը պետք է հստակ ինֆորմացիա տա պրոբլեմի էության մասին:
11. Նոր թեմա ստեղծելուց առաջ համոզվեք, որ այն ստեղծում եք համապատասխան բաժնում և որ այդ հարցը մինչ այդ չի քննարկվել:
12. Արգելվում է տարբեր բաժիններում ստեղծել նույն թեման կամ նույն հղումով հաղորդագրությունը տեղադրել տարբեր թեմաներում:
13. Աշխատեք տառասխալներ չանել, դա բացասական տպավորություն է ստեղծում Ձեր մասին:
IV. Մասնակիցների և ադմինիստրացիայի փոխհարաբերությունները.
14. Ադմինիստրացիան առաջնորդվում է առողջ բանականությամբ և ներքին կանոնադրությամբ:
15. Ադմինիստրացիայի (ադմինիստրատորների, մոդերատորների) գործողությունները չեն կարող դառնալ որևէ թեմայի քննարկման առարկա, բացի հատուկ այդ նպատակով նախատեսված թեմայի:
Ադմինիստրացիան իրավունք ունի փոխել կանոնները: Փոփոխությունների մասին անպայման հայտնվում է մասնակիցներին: Բոլոր փոփոխությունները և նորամուծությունները կատարվում են հաշվի առնելով մասնակիցների կարծիքները և շահերը: