Ameli wrote:
Ավելի կարճ կլինի որոշել, թե երբ է հավասարման արմատը պատկանում [2;3] միջակայքին` դա f(2)f(3)<=0 պայմանն է (D>=0 և գծային լինելու դեպքը քննարկելն այս պայմանի դեպքում ավելորդ է դառնում): Այնուհետև a -ի այն արժեքների բազմությունից, որոնց դեպքում հավասարումը արմատներ ունի (a=0 կամ (a<>0 և D>=0), դա [-9/80;+անվերջ )միջակայքն է) պետք հանել f(2)f(3)<=0 անհավասարման լուծումների բազմությունը` [29/9;26/4] միջակայքը:
Ստացվում է [-9/80;+անվերջ)/[29/9;26/4]=[-9/80;29/9)+(միավորած)(26/4;+անվերջ):
Իմ գրած տարբերակում դեպքերը շատ են, բայց կարելի կրկնակի քչացնել: Ես 3 դեպքով չեմ գրել, որ ավելի բնական լինի ու աշակերտի համար ավելի հասկանալի:
Փաստորեն նայվել է
2 արմատն էլ փոքր են 2-ից,
2 արմատն էլ մեծ են 3-ից,
մի արմատը փոքր է 2-ից, իսկ մյուսը մեծ է 3-ից
դեպքերը՝ պարաբոլի ճյուղերի վերև կամ ներքև լինելու տարբերակներով: