Հիմա 134  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

 5-րդ դասարանի համար առաջարկում ենք 10 «մարզիչ»:

Մինչև շարունակությունը կարդալը նայեք վիդեոն:

«Մարզիչների» գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մարզվողը հայտվում է խաղային վիճակում ու իր կողքին ունի «մարզիչ», որը հսկում ու առաջնորդում է նրան դեպի հաղթանակ: Տվյալ թեմայի ուսուցումը վերածվում է խաղի, ինչը չի ձանձրացնում ու չի պահանջում ուսուցչի կամ ծնողի միջամտությունն ու հսկողությունը։

Ծրագիրն ի´նքն է գեներացնում մեծաքանակ ու աստիճանաբար բարդացող օրինակներ, ստուգում է արդյունքներն ու արձագանքում։ Կարևոր է, որ «մարզիչը» ոչ միայն ստուգում է արդյունքի ճիշտ կամ սխալ լինելը, այլ սխալվելիս տարբեր ձևով է արձագանքում ու ուղղորդում մարզվողին: 

Էական է նաև այն, որ ամեն առաջադրանքի համար մարզվողը ճիշտ արդյունք գրանցելու մինչև երեք հնարավորություն ունի: Երբ մարզվողը նույն առաջադրանքի երրորդ քայլում սխալ է պատասխանում, սա արդեն գրանցվում է որպես սխալ և առաջարկվում է նոր առաջադրանք:

Անընդմեջ 14 ճիշտ պատասխանը գրանցվում է որպես հաղթանակ՝ հաղթանակի շնորհավորանքով ու գավաթով: Բայց եթե մարզվողը սրան հասել է 14-ից ավել քայլ անելով (որոշ առաջադրանքների ճիշտ է պատասխանել 2-րդ կամ 3-րդ քայլում), «մարզիչն» առաջարկում է շարունակել ու ձգտել հաղթանակի հասնել ավելի քիչ քայլերով: 

«Մարզիչներից» մեկի աշխատանքը կարող եք տեսնել վիդեոյոումԻսկ դրանցից առաջինով կարող եք նաև մարզվել:

Իսկ ինչ է պետք «մարզիչներից» օգտվելու համար:

Նախ պետք է գրանցվել այս կայքում: Հետո պետք է վճարել, որպեսզի Ձեր գրանցումն ակտիվացվի, ու Դուք էլ ընդգրկվեք համապատասխան խմբում:

Վճարելու համար EASYPAY տերմինալի (դրանք կան բոլոր մեծ խանութներում, փողոցներում և այլուր) էկրանին ընտրում եք EASYWALLET  տարբերակը, ուշադիր եղեք՝ ընտրում եք EASYWALLET  (բջջային օպերատոր չեք ընտրում) և  5000 դրամ եք փոխանցում +374 93 33 73 94 դրամապանակին: Դա 10 մարզիչից 1 տարի օգտվելու վճարն է: Սա էլ վիդեո տարբերակով թե ոնց պետք է վճարել:

 

Գրանցվելուց և գումարը փոխանցելուց հետո sms եք գրում 093 33 73 94 համարին կամ զանգում ու հայտնում եք Ձեր գրանցման կեղծանունը (լոգինը): Դրանից հետո Ձեր գրանցումն ակտիվացվում է, ու Դուք էլ ընդգրկվում եք համապատասխան խմբում ու կարող եք 1 տարի օգտվել «մարզիչներից»: 

Ընդամենը 3 քայլ և վերջ: Դուք արդեն կկարողանաք օգտվել բոլոր 10 «մարզիչից»: Բացի այդ, Ձեզ  հասանելի կլինի 5-րդ դասարանի թեմաներով 3 ցուցադրություն: Փաստորեն 1 «մարզիչի» համար վճարում եք 500 դրամ:

«Մարզիչները» հետևյալ թեմաներով են.

1. Ամենամեծ ընդհանուր բաժանարար

2. Ամենափոքր ընդհանար բազմապատիկ

3. Կոտորակների կրճատում

4. Կոտորակների գումարում

5. Կոտորակների հանում

6. Կոտորակների բազմապատկում

7. Կոտորակների բաժանում

8. Ամբողջ մասի անջատում

9. Խառը թվերի գումարում

10. Խառը թվերի հանում 

 

Բոլոր 10 մարզիչն ու 3 ցուցադրությունը այստեղ:

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top