Հիմա 208  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

ԱՌԱՋԱԲԱՆ

Գիրքը հարթաչափություն ուսումնասիրելու օժանդակ ձեռնարկ է: Կառուցվածքային իմաստով` ձեռնարկը բաժանվում է երկու մասի` տեղեկատուի և խնդրագրքի:
Չնայած երկրաչափության խնդրագրքերն ու տեղեկատուները քիչ չեն, բայց մաթեմատիկայի դպրոցական դասընթացի դժվարությունները, մեծ մասամբ, առնչվում են երկրաչափությանը, ու աշակերտները երկրաչափությունը միշտ ավելի դժվար են յուրացնում, քան հանրահաշիվը:
Սրա պատճառներից մեկը երկրաչափության գրքերում պարզ ու տեսության նույն փաստին վերաբերող խնդիրների պակասն է: Հիշենք, օրինակ, թե քանի գծային կամ քառակուսային հավասարում են պարունակում հանրահաշվի դասագրքերը:
Այս խնդրագիրքը պարունակում է հարթաչափության յուրաքանչյուր թեորեմին, բանաձևին, աքսիոմին վերաբերող մի քանի պարզ խնդիր: Խնդիրների քանակը 730 է, որոնց գերակշիռ մասը վերոհիշյալ սկզբունքով է կազմված: Մնացած խնդիրները միջին բարդության են: Կան նաև ապացույցի խնդիրներ: Խնդիրների այսպիսի քանակն ու որակը հնարավոր են դարձնում գիտելիքների և հմտությունների սահուն աճը:
Խնդրագրքի մյուս առանձնահատկությունը դրա մեջ առկա ցուցումների յուրօրինակ համակարգն է: Տեսության համարակալած կետերը (աքսիոմները, սահմանումները, թեորեմները) հնարավորություն են տալիս, որ յուրաքանչյուր խնդիր ունենա ցուցում, ու այդ ցուցումները հղում են տվյալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ թեորեմի կամ արդեն լուծած խնդրի համարներին: Ուրեմն` գիրքն աշակերտին հուշում է, թե որ թեորեմը, բանաձևը կամ սահմանումը օգտագործի տվյալ խնդիրը լուծելիս: Ըստ էության, աշակերտը, ցանկացած խնդիր լուծելիս, օգնող ու առաջնորդ ունի, ու այդ օգնողն ու առաջնորդը հենց այս գիրքն է:
Փորձը ցույց տվեց, որ այս խնդրագիրքն օգտագործելիս` նույնիսկ ոչ ուժեղ աշակերտն է հաղթահարում միջին բարդության խնդիրները: Շատանում է տեսական գիտելիքների պաշարը, քանզի եթե աշակերտը նույնիսկ չլուծի էլ խնդիրը, միևնույնն է, ուզած-չուզած, գոնե տեսությունը կկրկնի:

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top