Հիմա 213  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Գ.Վ.ԱՂԵԿՅԱՆ

 

130 min

 

ԴԻՆԱՄԻԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

 

 120 min

 

ԵՐԵՎԱՆ - 2012

 

 Դինամիկ մաթեմատիկայի ծրագրերը կամ մաթեմատիկայի վիր­տու­ալ լաբորատորիաները համակարգչային ծրագրեր են, որոնք նախա­տես­ված են մաթեմատիկա ուսում­նա­սի­րելու ու դասավանդելու համար: Կան մի շարք այդպիսի ծրագրեր. դրանք բոլորն էլ սկզբում ստեղծվել են երկրաչափություն ուսումնասիրելու ու դասավանդելու համար ու հա­մար­յա բոլորն էլ ընդլայնվել են` ներառելով ֆունկցիայի գրաֆիկի, գրա­ֆիկի շոշափողի կառուցման, տարբեր հաշվարկներ անելու, ոչ երկրա­չա­փական տարբեր մեծություններ որոշելու կամ ներկայացնելու հնա­րա­վորություններ:

Այս ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք հի­շում են ոչ միայն գծագիրը, նրա սկզբնական տվյալներն ու կառուցման ալգո­րիթ­­մը, այլ նաև օբյեկտների միջև եղած կապը: Ընդ որում` բոլոր սկզբ­նա­կան տվյալ­ները հեշտ փո­փո­­­­­­խելի են, և այդ փոփոխություններն ան­միջապես արտացոլվում են հա­­­մակարգչի էկրանին, այսինքն միջա­վայ­րերն ինտերակտիվ են ու հնա­­­­­րավո­րու­թյուն են տալիս ստեղծելու ին­տերակտիվ դինամիկ մոդել­ներ: Ինտերակտիվ դինամիկ ծրագրերն ամ­բողջ աշխարհում համար­վում են ինֆորմացիոն-համակարգչային տեխ­նոլոգիաների կիրառմամբ մաթեմատիկայի ուսուցման ամենա­էֆեկ­տիվ միջոցը:

GeoGeb­ra-ն դինամիկ մաթեմատիկայի ծրագրերից մեկն է: Ծրագրի անունը կազմված է Geometry և Аlgebra բառերի մասերից: GeoGeb­ra-ի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ազատ տարածվող ծրագիր է, այսինքն նրանից կարող են օգտվել բոլորը` չվճարելով լիցենզիայի համար: Ի տարբերություն նմանատիպ այլ ծրագրերի GeoGeb­ra-ն հնա­րավորություն է տալիս աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ, վիճակագրության ու հավանականությունների տեսության ամենա­տար­բեր հարցեր ուսումնասիրել ու գործիքներից բացի, ունի հրամանների շատ հարուստ հավաքածու: Ծրագիրը թարգմանված է ավելի քան 50 լեզ­վով: Հայերեն թարգմանությունն իմն է:

Ցանկանում եմ հաջողություններ ու հաճելի աշխատանք GeoGeb­ra-ի հետ:

                                                                                        Գ.Վ.ԱՂԵԿՅԱՆ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top