♦ Մի ուղղի վրա չգտնվող ցանկացած երեք կետով անցնում է հարթություն, այն էլ միայն մեկը:
♦ Եթե ուղղի երկու կետերը գտնվում են հարթության մեջ, ապա ուղիղը պատկանում է այդ հարթությանը:
♦ Եթե երկու հարթություն ունեն ընդհանուր կետ, ապա նրանք ունեն այդ կետով անցնող ընդհանուր ուղիղ, որի վրա գտնվում են այդ հարթությունների բոլոր ընդհանուր կետերը:
♦ Ուղղով և նրա վրա չգտնվող կետով անցնում է հարթություն, այն էլ միայն մեկը:
♦ Երկու հատվող ուղղով անցնում է հարթություն, այն էլ միայն մեկը: