Հիմա 97  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Գնդային մակերևույթին արտագծած բազմանիստ

Գնդային մակերևույթին ներգծած բազմանիստ

Գլանին ներգծված պրիզման

Պրիզմային ներգծված գլան

Կանոնավոր պրիզմային ներգծված գնդային մակերևույթ

Կանոնավոր պրիզմային արտագծած գնդային մակերևույթ

Կանոնավոր բուրգին ներգծած գնդային մակերևույթ

Կանոնավոր բուրգին արտագծած գնդային մակերևույթ
Կոնին ներգծված գնդային մակերևույթ

Կոնին ներգծված բուրգ

Գլանին ներգծված գնդային մակերևույթ

Գնդային մակերևույթին ներգծված գլան

 

 Ասում են գնդային մակերևույթը շոշոփում է բազմանիստի նիստը,  եթե նիստի հարթությունը գնդային մակերևույթի շոշափող է և շոշափման կետը պատկանում է նիստին:

♦ Բազմանիստը կոչվում է գնդային մակերևույթին արտագծած,  եթե գնդային մակերևույթը շոշափում է նրա բոլոր նիստերը: Այդ դեպքում գնդային մակերևույթը կոչվում է ներգծված բազմանիստին:

t 13 1

♦ Բազմանիստը կոչում է ներգծած գնդային մակերևույթին,  եթե նրա բոլոր գագաթները ընկած են գնդային մակերևույթի վրա: Այդ դեպքում գնդային մակերևվույթը կոչվում է արտագծված բազմանիստին:

t 13 2

♦ Պրիզման կոչվում է ներգծված գլանին,  եթե նրա հիմքերը ներգծված են գլանի հիմքերին:

t 13 3

♦ Ուղիղ պրիզմային կարելի է արտագծել գլան, եթե պրիզմայի հիմքին կարելի է արտագծել շրջանագիծ:

♦ Գլանը կոչվում է ներգծված պրիզմային, եթե նրա հիմքերը ներգծված են պրիզմայի հիմքերին:

t 13 4

♦ Ուղիղ պրիզմային կարելի է ներգծել գլան, եթե պրիզմայի հիմքին կարելի է ներգծել շրջանագիծ:

♦ Եթե կանոնավոր պրիզմային կարելի է ներգծել գնդային մակերևույթ, ապա գնդային մակերևույթի կենտրոնը բազմանիստի հիմքերի կենտրոնները միացնող հատածի միջնակետն է:

t 13 5

♦ Կանոնավոր պրիզմային արտագծած գնդային մակերևույթի կենտրոնը բազմանիստի հիմքերի կենտրոնները միացնող հատածի միջնակետն է:

t 13 6

\(O{O_1} = O{O_2}\)

♦ Կանոնավոր բուրգին ներգծած գնդային մակերևույթի կենտրոնը գտնվում է բուրգի բարձրության վրա:

t 13 7

♦ Կանոնավոր բուրգին արտագծած գնդային մակերևույթի կենտրոնը գտնվում է բուրգի բարձրության կամ նրա շարունակության վրա:

t 13 8

♦ Գնդային մակերևույթը կոչվում է ներգծված կոնին,  եթե այն շոշափում է կոնի հիմքը և բոլոր ծնորդները:

t 13 9

♦ Բուրգը կոչվում է ներգծված կոնին,  եթե նրա հիմքը ներգծված է կոնի հիմքին, իսկ գագաթը համընկնում է կոնի գագաթի հետ:

t 13 10

♦ Գնդային մակերևույթը կոչվում է ներգծված գլանին,  եթե այն շոշափում է գլանի հիմքերը և բոլոր ծնորդները:

t 13 11

Rգլան=Rգունդ,  Hգլան=2Rգունդ

♦ Գլանը կոչվում է ներգծված գնդային մակերևույթին,  եթե գլանի հիմքերը գնդային մակերևույթի հատույթներ են:

t 13 12

t 13 121

 

Տարածաչափություն

 

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top