Հիմա 73  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Բուրգ

Բուրգի հիմքը և գագաթը

Բուրգի կողմնային կողերը և բարձրությունը

n-անկյուն բուրգ

Բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը

Բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը

Բուրգի ծավալը

Կանոնավոր բուրգ

Կանոնավոր բուրգի հատկությունները

Կանոնավոր բուրգի հարթագիծ

Կանոնավոր բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը

Կանոնավոր բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը

Հիմքին առընթեր հավասար անկյուններով բուրգ

Հավասար կողմնային կողերով բուրգ

Քառանիստ

Կանոնավոր (կանոնական) քառանիստ

Գնդային մակերևույթին արտագծած բուրգ

Կանոնավոր բուրգին ներգծած գնդային մակերևույթ

Կանոնավոր բուրգին արտագծած գնդային մակերևույթ

Կոնին ներգծված բուրգ

 

♦ Բազմանիստը, որն առաջանում է բազմանկյան և նրա հարթությանը չպատկանող կետի այդ բազմանկյան գագաթներին միացումից, կոչվում է բուրգ: 

t 7 1

♦ Բազմանկյունը կոչվում է բուրգի հիմք, իսկ նրա հարթությանը չպատկանող կետը` բուրգի գագաթ:

t 7 2

♦ Բուրգի գագաթը հիմքի գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր: Բուրգի գագաթից նրա հիմքին տարված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

t 7 3

♦ Եթե բուրգի հիմքը n-անկյուն բազմանկյուն է, բուրգը կոչվում է n-անկյուն բուրգ:

t 7 4

♦ Բուրգի կողմնային մակերևույթի մակերես կոչվում է նրա կողմնային նիստերի մակերևույթների մակերեսների գումարը:

♦ Բուրգի լրիվ մակերևույթի մակերես կոչվում է նրա բոլոր նիստերի մակերևույթների մակերեսների գումարը` կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքի մակերեսի գումարը:

t 7 5

♦ Բուրգի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալի մեկ երրորդին:

t 7 6

♦ Կանոնավոր բուրգ  է կոչվում այն բուրգը, որի հիմքը կանոնավոր բազմանկյուն է, և որի բարձրության հիմքը համընկնում է հիմքի կենտրոնի հետ:

t 7 7

♦ Կանոնավոր բուրգի բոլոր կողմնային կողերը հավասար են, իսկ կողմնային նիստերը հավասար և հավասարասրուն եռանկյուններ են:

♦ Կանոնավոր բուրգի կողմնային կողերի` հիմքի հարթության հետ կազմած անկյունները հավասար են:

t 7 8

♦ Կանոնավոր բուրգի կողմնային նիստերի` հիմքի հարթության հետ կազմած անկյունները հավասար են:

t 7 9

♦ Կանոնավոր բուրգի կողմնային նիստի բուրգի գագաթից տարված բարձրությունը կոչվում է հարթագիծ:

t 7 10

♦ Կանոնավոր բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի կիսապարագծի և հարթագծի արտադրյալին:

t 7 11

♦ Կանոնավոր բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի կիսապարագծի և հարթագծի արտադրյալին գումարած հիմքի մակերեսը:

t 7 12

♦ Եթե բուրգի հիմքին առընթեր բոլոր երկնիստ անկյունները իրար հավասար են, ապա բուրգի բարձրությունն անցնում է հիմքին ներգծած շրջանագծի կենտրոնով:

t 7 13

♦ Եթե բուրգի բոլոր կողմնային կողերը իրար հավասար են, ապա բուրգի բարձրությունն անցնում է հիմքին արտագծած շրջանագծի կենտրոնով:

t 7 14

♦ Եռանկյուն բուրգը կոչվում է քառանիստ:

t 7 15

♦ Քառանիստը, որի բոլոր նիստերը կանոնավոր եռանկյուններ են, կոչվում է կանոնավոր  (կանոնական) քառանիստ:

t 7 16

♦ Ասում են գնդային մակերևույթը շոշոփում է բազմանիստի նիստը, եթե նիստի հարթությունը գնդային մակերևույթի շոշափող է և շոշափման կետը պատկանում է նիստին:

♦ Բուրգը կոչվում է գնդային մակերևույթին արտագծած, եթե գնդային մակերևույթը շոշափում է նրա բոլոր նիստերը: Այդ դեպքում գնդային մակերևույթը կոչվում է ներգծված բուրգին:

t 7 17

♦ Կանոնավոր բուրգին ներգծած գնդային մակերևույթի կենտրոնը գտնվում է բուրգի բարձրության վրա:

t 7 18

♦ Կանոնավոր բուրգին արտագծած գնդային մակերևույթի կենտրոնը գտնվում է բուրգի բարձրության կամ նրա շարունակության վրա:

t 7 19

♦ Բուրգը կոչվում է ներգծված կոնին, եթե նրա հիմքը ներգծված է կոնի հիմքին, իսկ գագաթը համընկնում է կոնի գագաթի հետ:

t 7 20

 

Տարածաչափություն

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top