contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

39. B, D և M կետերը գտնվում են մի ուղղի վրա: Հայտնի է, որ BD=7սմ, MD=16սմ: Որքա՞ն կարող է լինել BM հեռավորությունը:  Լուծումը

42. 20սմ երկարություն ունեցող AB հատվածի վրա նշված է D կետը: Գտեք AD և BD հատվածների երկարությունները, եթե BD հատվածը 4սմ–ով երկար է AD հատվածից:   Լուծումը

47. Հատվածը, որի երկարությունը a է, կամայական կետով տրոհված է երկու հատվածի: Գտեք այդ երկու հատվածների միջնակետերի հեռավորությունը:   Լուծումը

48. 28սմ–ի հավասար հատվածը տրոհված է երեք անհավասար հատվածների: Եզրային հատվածների միջնակետերի հեռավորությունը 16սմ է: Գտեք մեջտեղի հատվածի երկարությունը:   Լուծումը

56. OC ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան: Գտեք COB անկյունը, եթե AOB=78o, իսկ AOC անկյունը 18o–ով փոքր է BOC անկյունից:   Լուծումը

59. Նկար 41–ում AOD անկյունը ուղիղ է, AOB=BOC=COD: Գտեք այն անկյունը, որը կազմվում է AOB և COD անկյունների կիսորդներով:   Լուծումը

41

68. Արդյոք ճշմարի՞տ է հետևյալ պնդումը. եթե կից անկյունները հավասար են, ապա դրանք ուղիղ անկյուններ են:   Լուծումը

71. O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում BO^AO (նկ. 49): AOB և BOC անկյունների կիսորդներով կազմված անկյունը 20o է: Գտեք BOC և AOC անկյունները:   Լուծումը

49

73. Նկար 51–ում BOD և COD անկյունները հավասար են: Գտեք AOD անկյունը, եթե ÐCOB=148o:   Լուծումը

51

75. Գտեք երկու ուղիղների հատումից առաջացած չփռված անկյունները, եթե. ա) դրանցից երկուսի գումարը 114o է, բ) երեք անկյունների գումարը 220o է:   Լուծումը

78. Նկար 53–ում ÐAOB=50o, ÐFOE=70o: Գտեք AOC, BOD, COE և COD անկյունները:   Լուծումը

53

80. a ուղղի վրա չգտնվող A կետով տարված են երեք ուղիղ, որոնք հատում են a ուղիղը: Ապացուցեք, որ տարված ուղիղներից առնվազն երկուսը ուղղահայաց չեն a ուղղին:   Լուծումը

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top