contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Զուգահեռ հարթություններ

Հարթությունների զուգահեռության հայտանիշը

Զուգահեռ հարթությունների հեռավորությունը

Զուգահեռ հարթությունների հատումը երրորդով

Զուգահեռ հարթությունների միջև ընկած զուգահեռ ուղիղների հատվածները

Հարթությունների կազմած անկյունը

Ուղղահայաց հարթություններ

Հարթությունների ուղղահայացության հայտանիշներ

Ուղղահայաց հարթությունների հատման գծի հատկությունը

 

♦ Չհատվող հարթությունները կոչվում են զուգահեռ հարթություններ:

t 3 1

♦ Եթե մի հարթության երկու հատվող ուղիղները համապատասխանաբար զուգահեռ են մյուսի երկու ուղիղներին, ապա հարթությունները զուգահեռ են:

t 3 2

♦ Զուգահեռ հարթությունների հեռավորություն  է կոչվում այդ հարթություններից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս հարթությունից:

♦ Եթե երկու զուգահեռ հարթություններ հատված են երրորդով, ապա նրանց հատման գծերը զուգահեռ են:

t 3 3

♦ Զուգահեռ հարթությունների միջև ընկած զուգահեռ ուղիղների հատվածները հավասար են:

t 3 4

♦ Երկու հարթությունների հատումով առաջացնում են նույն կողով չորս երկնիստ անկյուններ: Այդ անկյուններից այն, որը չի գերազանցում մնացածներին, կոչվում է հարթությունների կազմած անկյուն:

t 3 5

♦ Երկու հատվող հարթություններ կոչվում են ուղղահայաց,  եթե նրանց կազմած անկյունը 90° է:

t 3 6

♦ Եթե երկու հարթություններից մեկն անցնում է մյուսին ուղղահայաց ուղղով, ապա այդ հարթությունները ուղղահայաց են:

t 3 7

♦ Երկու հարթությունների հատման ուղղին ուղղահայաց հարթությունն ուղղահայաց է այդ հարթություններից յուրաքանչյուրին:

t 3 8

♦ Եթե α և β հարթություններից յուրաքանչյուրը ուղղահայաց է γ հարթությանը, ապա նրանց հատման a ուղիղը նույնպես ուղղահայաց է γ հարթությանը:

t 3 9

 

 

Տարածաչափություն

 

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top