contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Կիսահարթություն

Երկնիստ անկյուն

Երկնիստ անկյան գծային անկյուն

Համուղղված ճառագայթներ

Համուղղված կողմերով անկյուններ

Երկնիստ անկյան գծային անկյունների հատկությունը

Երկնիստ անկյան աստաիճանային չափը

Երկնիստ անկյան կիսորդ

 

♦ Հարթությանը պատկանող ցանկացած a ուղիղ այն բաժանում է երկու մասերի` կիսահարթությունների: a ուղիղը կոչվում է այդ կիսահարթություններից յուրաքանչյուրի սահման:

♦ Երկնիստ անկյուն  է կոչվում այն պատկերը, որն առաջանում է a ուղղով և a ընդհանուր սահմանով երկու կիսահարթություներով, որոնք չեն գտնվում մի հարթության մեջ:

t 4 1

♦ Երկնիստ անկյան կողի որևէ կետով յուրաքանչյուր նիստում այդ կողին ուղղահայաց տարված ճառագայթներով կազմված անկյունը կոչվում է երկնիստ անկյան գծային անկյուն:

t 4 2

♦ Մի ուղղի վրա չգտնվող OA և O1B ճառագայթները կոչվում են համուղղված, եթե նրանք զուգահեռ են և գտնվում են OO1 սահմանով միևնույն կիսահարթությունում:

t 4 3

♦ Մի ուղղի վրա գտնվող O2C և O3C ճառագայթները կոչվում են համուղղված, եթե նրանք համընկնում են կամ նրանցից մեկը պարունակում է մյուսին:

  ♦ Համուղղված կողմերով անկյունները հավասար են:

t 4 4

♦ Երկնիստ անկյան բոլոր գծային անկյունները հավասար են:

t 4 5

♦ Երկնիստ անկյան աստաիճանային չափ  է կոչվում նրա գծային անկյան աստիճանային չափը:

♦ Երկնիստ անկյան կիսորդ կոչվում է նրա կողը սահման ունեցող այն կիսահարթությունը, որը երկնիստ անկյունը բաժանում է երկու հավասար անկյունների:

♦ Երկնիստ անկյան ներքին տիրույթում գտնվող և երկնիստ անկյան կողմերից հավասարահեռ կետերն ընկած են այդ անկյան կիսորդի վրա:

 

Տարածաչափություն

 

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top