Հիմա 150  հյուր և 1 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Գլանային մակերևույթ

Գլան

Գլանի բարձրություն և շառավիղ

Գլանի առանցքային հատույթ

Գլանի կողմնային մակերևույթի փռվածքը

Գլանի կողմնային մակերևույթի մակերեսը

Գլանի լրիվ մակերևույթի մակերեսը

Գլանի ծավալը

Գլանին ներգծված պրիզմա

Պրիզմային ներգծված գլան

Գլանին ներգծված գունդ

Գնդին ներգծված գլան

 

♦ Դիտարկենք α և β զուգահեռ հարթություններն ու O կենտրոնով և R շառավղով L շրջանագիծը, որը ընկած է α հարթության մեջ: L շրջանագծի յուրաքանչյուր կետով տանենք α հարթությանն ուղղահայաց ուղիղ: Այդ ուղիղների` α և β հարթությունների միջև ընկած հատվածները կազմում են գլանային մակերևույթ: Այդ հատվածները կոչվում են գլանային մակերևույթի ծնորդներ: Ծնորդների այն ծայրակետերը, որոնք ընկած են β հարթության մեջ կազմում են R շառավողով և O1 կենտրոնով շրջանագիծ, որտեղ O1-ը β հարթության և O կետով անցնող ու α հարթությանն ուղղահայաց ուղղի հատման կետն է:

t 9 1

♦ Գլանային մակերևույթով, L և L1, շրջանագծերը սահման ունեցող շրջաններով սահմանափակված մարմինը կոչվում է գլան: Գլանային մակերևույթը կոչվում է գլանի կողմնային մակերևույթ, իսկ շրջանները` գլանի հիմքեր: Գլանային մակերևույթի ծնորդները կոչվում են գլանի ծնորդներ,  իսկ OO1 ուղիղը` գլանի առանցք:
Գլան կարելի է ստանալ ուղղանկյունը իր կողմերից մեկի շուրջը պտտելով:

t 9 2

♦ Գլանի ծնորդի երկարությունը կոչվում է գլանի բարձրություն,  իսկ հիմքի շառավիղը` գլանի շառավիղ:

Եթե հատող հարթությունն անցնում է գլանի առանցքով, ապա հատույթը կոչվում է առանցքային հատույթ: Առանցքային հատույթն ուղղանկյուն է, որի երկու կողմերը գլանի ծնորդներ են, իսկ մյուս երկուսը` հիմքի տրամագծեր:

t 9 3

♦ Եթե գլանային մակերևույթը կտրենք AB ծնորդով և փռենք այնպես, որ բոլոր ծնորդները գտնվեն ինչ-որ α հարթության մեջ, ապա կստացվի ABA1B1 ուղղանկյունը, որի AB և A1B1 կողմերը իրենցից ներկայացնում են գլանային մակերևույթի` AB ծնորդով կտրվածքի երկու եզրերը: ABA1B1 ուղղանկյունը կոչվում է գլանի կողմնային մակերևույթի փռվածք:

t 9 4

♦ Որպես գլանի կողմնային մակերևույթի մակերես ընդունվում է նրա փռվածքի մակերեսը: R շառավղով և H բարձրությամբ գլանի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի պարագծի և բարձրության արտադրյալին:

t 9 5

♦ Գլանի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքերի մակերեսների գումարին:

t 9 6

♦ Գլանի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին:

t 9 7

♦ Պրիզման կոչվում է ներգծված գլանին,  եթե նրա հիմքերը ներգծված են գլանի հիմքերին:

t 9 8

♦ Ուղիղ պրիզմային կարելի է արտագծել գլան,  եթե պրիզմայի հիմքին կարելի է արտագծել շրջանագիծ:

♦ Գլանը կոչվում է ներգծված պրիզմային,  եթե նրա հիմքերը ներգծված են պրիզմայի հիմքերին:

t 9 9

♦ Ուղիղ պրիզմային կարելի է ներգծել գլան, եթե պրիզմայի հիմքին կարելի է ներգծել շրջանագիծ:

♦ Գնդային մակերևույթը կոչվում է ներգծված գլանին, եթե այն շոշափում է գլանի հիմքերը և բոլոր ծնորդները:

t 9 10

♦ Գլանը կոչվում է ներգծված գնդային մակերևույթին,  եթե գլաի հիմքերը գնդային մակերևույթի հատույթներ են:

t 9 11

 

Տարածաչափություն

 

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top