Գործարկեք GeoGebra-Windows-Installer-*****.exe ֆայլը:
Բացված պատուհանում սեղմեք Run կոճակը:

Հաջորդ պատուհանում սեղմեք Next կոճակը, ապա I Agree կոճակը:

Հաջորդ պատուհանում տեղադրման տեսակներից (setup type) ընտրեք Standard-ը և սեղմեք Install կոճակը:

Սպասեք մինչև ծրագիրը տեղադրվի համակարգչում և սեղմեք հաջորդ պատուհանի Finish կոճակը:
Կբացվի GeoGebra-ի գլխավոր պատուհանը, որն ունի հաջորդ նկարում ներկայացված տեսքը: Բացի սա, համակարգչի աշխատանքային սեղանին (դեսկթոփին) կտեղադրվի
նկարը (shortcut), որով հետո կարող եք գործարկել GeoGebra-ն:
Ինչպես տեսնում եք հաջորդ նկարում GeoGebra-ի ինտերֆեյսը առայժմ անգլերեն է: Բայց մեկ-երկու կոճակի սեղմումով օգտագործողը կարող է փոխել դա: GeoGebra-ի լեզուն հայերեն դարձնելու համար Options մենյուի ենթամենյուներից ընտրեք Language→A-D→Armenian:


Հիմա արդեն GeoGebra-ի գլխավոր պատուհանը կունենա հետևյալ տեսքը.

Geogebra-ն արդեն հայերեն է ու շատ ավելի ընկալելի: Ծրագիրը բարդ չէ, և ցանկության դեպքում կարելի է դա արագ յուրացնել: Ուղակի պետք է ուշադիր լինեք ու զուգահեռաբար GeoGebra-ով անեք այն ամենը ինչի մասին կարդում եք:


