- Նոր օբյեկտ ստեղծելու համար Մուտքագրման դաշտում գրեք նրա անունը, ապա հավասարման նշանն ու հանրահաշվական արտահայտությունը:
 
Օրինակ. P = (3, 2) գրառումը ստեղծում է (3;2) կոորդինատներով P կետը:
- Արտադրյալ մուտքագրելու համար արտադրիչների միջև պետք է դնել աստղանիշ կամ պրոբել (բացարկ):
 
Օրինակ. a*x կամ a x:
- GeoGebra-ն զգայուն է ռեգիստրի նկատմամբ, սա նշանակում է, որ պետք է ուշադիր լինել մեծատառերի ու փոքրատառերի նկատմամբ:
 - Enter կոճակը սեղմելուց առաջ անպայման ստուգեք մուտքագրվող տեքստը: Եթե Enter-ից հետո սխալի մասին հաղորդագրություն լինի, ապա ուշադիր կարդացեք: Սա կարող է օգնել պրոբլեմը վերացնելուն:
 - Նկատի ունեցեք, որ.
 
1. Կետերը միշտ նշանակվում են մեծատառերով:
Օրինակ. A = (1, 2)
2. Վեկտորները միշտ նշանակվում են փոքրատառերով:
Օրինակ. v = (1, 3)
3. Հատվածները, ուղիղները, շրջանագծերը, ֆունկցիաները միշտ նշանակվում են փոքրատառերով:
Օրինակ. շրջանագիծ c: (x – 2)^2 + (y – 1)^2 = 16
4. x փոփոխականը ֆունկցիաների գրառումներում և x ու y փոփոխականները կոնական հատույթների գրառումներում միշտ նշանակվում են փոքրատառերով:
Օրինակ. f(x) = 3*x + 2
Գրություն գործիքը` ABC
Կտավի վրա որևէ գրություն անելու, օրինակ, վերնագիր գրելու համար ակտիվացրեք Գրություն գործիքը (ABC) և քլիկ արեք Կտավի այն մասում, որտեղ ուզում եք գրություն ունենալ: Բացվող պատուհանում մուտքագրեք համապատասխան տեքստը և սեղմեք OK:
Տեղաշարժեմ գործիքի միջոցով կարող եք կարգավորել գրության դիրքը:
Աջ քլիկ անելով գրության վրա` կարող եք անցնել Հատկություններ… դիալոգային պատուհան և փոխել գրության հատկությունները (օրինակ, ձևակերպումը, ֆոնդի տեսակը, ֆոնդի չափը, ֆորմատը): Հիմնական ներդիրում կարող եք ֆիքսել գրության դիրքը, որպեսզի հետագայում այն պատահաբար չփոխվի:
Գրություն գործիքը հնարավորություն է տալիս ներմուծել նաև դինամիկ գրություն: Դինամիկ գրությունը վերաբերվում է գոյություն ունեցող օբյեկտներին և ավտոմատ հարմարվում է փոփոխություններին: Օրինակ, ենթադրենք Կտավի վրա ունեք A կետը: Եթե ակտիվացնեք Գրություն գործիքը (ABC), քլիկ անեք Կտավի վրա ու բացվող պատուհանում գրեք՝ A =, հետո նույն պատուհանի Օբյեկտներ ներդիրի կախվող ցուցակից ընտրեք A կետն ու սեղմեք OK, ապա գրությունը ցույց կտա A կետի կոորդինատները, որոնք կետի տեղաշարժման հետ ավտոմատ կփոխվեն:

Սողնակ գործիքը` 
Այս գործիքը նախատեսված է պարամետրեր ներմուծելու համար: Ընտրելով Սողնակ գործիքը` քլիկ արեք Կտավի վրա: Լրացրեք բացված պատուհանի դաշտերը:

Դաշտերը լրացրեք` կախված նրանից թե ինչ տեսակի սողնակ եք ուզում ունենալ: Փոխեք ներդիրները (Միջակայք, Սողնակ, Անիմացիա) և կարգավորեք սողնակի պարամետրերը: Սեղմեք Կիրառեմ կոճակը:
Սողնակ կարող եք ստանալ նաև արդեն գոյություն ունեցող թվից, եթե այդ թիվն Անկախ օբյեկտ է: Դրա համար Օբյեկտների վահանակում աջ քլիկ արեք այդ թվի վրա և ընտրեք Ցույց տամ օբյեկտը:
4.2 Գծային հավասարումների համակարգի լուծման վիզուալիզացիան
Կառուցման քայլերը
- Ստեղծեք k_1 և b_1 անուններով սողնակները:
 
Դրա համար ակտիվացրեք Սողնակ գործիքը (սեղմեք նրա վրա), հետո սեղմեք Կտավի վրա: Ընտրեք կարգավորումները և սեղմեք Կիրառեմ:
- Մուտքագրեք` y_1: k_1 x + b_1:
 - Ստեղծեք k_2 և b_2 անուններով սողնակները:
 - Մուտքագրեք` y_2: k_2 x + b_2:
 - Ստեղծեք ստատիկ և դինամիկ գրություններ: Դրա համար ակտիվացրեք Գրություն գործիքը, հետո սեղմեք Կտավի վրա ու բացվող պատուհանում գրեք` Ուղիղ 1: y=, ապա նույն պատուհանի Օբյեկտներ ներդիրի կախվող ցուցակից ընտրեք y_1-ն ու սեղմեք OK :
 - Ստեղծեք ստատիկ և դինամիկ գրություններ: Դրա համար ակտիվացրեք Գրություն գործիքը, հետո սեղմեք Կտավի վրա ու բացվող պատուհանում գրեք` Ուղիղ 2: y=, ապա նույն պատուհանի Օբյեկտներ ներդիրի կախվող ցուցակից ընտրեք y_2-ն ու սեղմեք OK:
 
) գործիքը կամ A = ՀատմանԿետ[y_1, y_2] հրամանը:- Որոշեք A-ի x-կոորդինատը: Դրա համար Մուտքագրման դաշտում գրեք` xկոորդինատ=x(A):
 - Որոշեք A-ի y-կոորդինատը: Դրա համար Մուտքագրման դաշտում գրեք` yկոորդինատ=y(A):
 
10․Ստեղծեք ստատիկ և դինամիկ գրություններ: Դրա համար ակտիվացրեք Գրություն գործիքը, հետո սեղմեք Կտավի վրա ու բացվող պատուհանում գրեք` Լուծում: x = և Օբյեկտներից ընտրեք xկոորդինատ-ը, ապա գրեք` , y= և Օբյեկտներից ընտրեք yկոորդինատ-ը:

Փոխելով սողնակների արժեքները` կարող եք հետևել համակարգի լուծման փոփոխությանը: k1=k2 դեպքում կտեսնեք, որ համակարգը լուծում չունի:
Առաջադրանք: Ստեղծեք նման մոդել քառակուսային բազմանդամներով համակարգի լուծման վիզուալիզացիայի համար:
Դիտողություն: Նման դինամիկ մոդել կարելի է ստեղծել մեկ փոփոխականով կամայական հավասարման լուծման վիզուալիզացիայի համար` մուտքագրելով հավասարման կողմերը որպես երկու ֆունկցիաներ:
4.3 Պարամետրերից կախված քառակուսային բազմանդամի ուսումնասիրումը
Ուսումնասիրենք պարամետրերի ազդեցությունը քառակուսային բազմանդամի վրա: Տեսնենք թե ինչպես կարող է GeoGebra-ն ինտեգրվել ուսուցման տրադիցիոն եղանակների հետ և օգտագործվել ակտիվ, աշակերտակենտրոն ուսուցման համար:
1.Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
2. Մուտքագրման դաշտում գրեք՝ f(x)= x^2 և սեղմեք ստեղնաշարի Enter կոճակը: Ի՞նչ տեսք ունի ֆունկցիայի գրաֆիկը: Պատասխանը գրեք թղթի վրա:
     3. Տեղաշարժեմ ռեժիմում (
), Օբյեկտների վահանակում ընտրեք բազմանդամը և սեղմեք ստեղնաշարի վերև (↑) ու ներքև (↓) կոճակները:
ա) Ինչպե՞ս է սա ազդում բազմանդամի գրաֆիկի վրա: Գրի առեք Ձեր դիտարկումները:
բ) Ինչպե՞ս է սա ազդում բազմանդամի բանաձևի վրա: Գրի առեք Ձեր դիտարկումները:
ա) Ինչպե՞ս է սա ազդում բազմանդամի գրաֆիկի վրա: Գրի առեք Ձեր դիտարկումները:
բ) Ինչպե՞ս է սա ազդում բազմանդամի բանաձևի վրա: Գրի առեք Ձեր դիտարկումները:
    5. Տեղաշարժեմ ռեժիմում (
), կրկնակի քլիք արեք բազմանդամի բանաձևի վրա:
Օգտվելով ստեղնաշարից` f(x) = x^2-ին փոխարինեք f(x) = 3*x^2-ով:
Հիշեցում: Արտադրյալ մուտքագրելու համար արտադրիչների միջև պետք է դնեք * կամ պրոբել (բացարկ):
Առաջադրանք:
ա) Նկարագրեք թե ինչպես է փոխվում ֆունկցիայի գրաֆիկը:
բ) Փոխեք x^2-ու գործակիցը, օրինակ 0,5; -2; -0,8; 3: Գրի առեք Ձեր դիտարկումները:
Պարամետրի ներկայացումը սողնակով
f(x) = a*x^2 + b բազմանդամի վրա պարամետրերի ազդեցությունը ուսումնասիրելու համար կիրառենք ավելի դինամիկ եղանակ` սողնակների օգնությամբ պարամետրերը փոխելու եղանակը:
Նախապատրաստում
- Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
 - Անցեք Հանրահաշիվ և գրաֆիկներ ենթաբաժին (Ենթաբաժիններ→Հանրահաշիվ և գրաֆիկներ):
 
Կառուցման քայլերը
| 
 1  | 
![]()  | 
 Սողնակ գործիքի օգնությամբ ստեղծեք a սողնակ:  | 
| 
 Ակտիվացրեք Սողնակ գործիքը (սեղմեք նրա վրա), հետո սեղմեք կտավի վրա: Ընտրեք կարգավորումները և սեղմեք Կիրառեմ:  | 
||
| 
 2  | 
![]()  | 
 Սողնակ գործիքի օգնությամբ ստեղծեք b սողնակ:  | 
| 
 3  | 
 f(x) = a * x^2+b  | 
 Մուտքագրեք f քառակուսի բազմանդամը:  | 
| 
 Չմոռանաք a-ի ու x^2-ու միջև դնել * կամ պրոբել:  | 
Առաջադրանքներ
- Մկնիկով շարժեք a սողնակի կետը և փոխեք այդ պարամետրի արժեքը: Ինչպե՞ս է սա ազդում բազմանդամի գրաֆիկի վրա:
 - Ինչպիսի՞ն է գրաֆիկը, երբ պարամետրի արժեքը ա) 1-ից մեծ է, բ) գտնվում է 0-ի ու 1-ի միջև, գ) բացասական է: Գրի առեք Ձեր դիտարկումները:
 - Փոխեք b պարամետրի արժեքը: Ինչպե՞ս է սա ազդում բազմանդամի գրաֆիկի վրա:
 
GeoGebra-ն ունի շոշափող կառուցող պատրաստի գործիք` Շոշափող գործիքը` 
 , բայց հիմա դրանից չենք օգտվի:
- Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
 - Տեսք մենյուից ընտրեք Օբյեկտների վահանակը և Մուտքագրումը, ինչպես նաև ցույց տվեք կոորդինատային առանցքները:
 
| 
 1  | 
 A = (0, 0)  | 
 Կառուցեք A կետը:  | 
| 
 2  | 
 (3, 0)  | 
 Կառուցեք B կետը:  | 
| 
 Հիշեցում: Եթե օբյեկտին անուն չընտրեք, ապա դա կարվի այբբենական հերթականությամբ:  | 
||
| 
 3  | 
 c = Շրջանագիծ [A, B]  | 
 Կառուցեք A կենտրոն ունեցող և B կետով անցնող շրջանագիծ:  | 
| 
 Հուշում: Շրջանագիծը կախյալ օբյեկտ է:  | 
||
| 
 4  | 
 C = (5, 4)  | 
 Կառուցեք C կետ:  | 
| 
 5  | 
 s = Հատված [A, C]  | 
 Կառուցեք AC հատվածը:  | 
| 
 6  | 
 D = Միջնակետ [s]  | 
 Կառուցեք AC հատվածի D միջնակետը:  | 
| 
 7  | 
 d = Շրջանագիծ [D, C]  | 
 Կառուցեք D կենտրոն ունեցող և C կետով անցնող շրջանագիծ:  | 
| 
 8  | 
 ՀատմանԿետ [c, d]  | 
 Ստացեք երկու շրջանագծերի հատման E և F կետերը:  | 
| 
 9  | 
 Ուղիղ [C, E]  | 
 Կառուցեք C և E կետերով անցնող շոշափողը:  | 
| 
 10  | 
 Ուղիղ [C, F]  | 
 Կառուցեք C և F կետերով անցնող շոշափողը:  | 

Մոդելի փորձարկումն ու բարելավումը
- Շարժեք կետերը, համոզվելու համար, որ կառուցումը ճիշտ է:
 - Արտաքին տեսքը բարելավելու համար փոխեք օբյեկտների հատկությունները (օրինակ, փոխեք գծերի գույնն ու հաստությունը, իսկ օժանդակ օբյեկտները դարձրեք կետագծերով):
 
GeoGebra-ն ունի մաթեմատիկական ֆունկցիաների հարուստ գրադարան (տես Մաթեմատիկական ֆունկցիաների աղյուսակը հավելված բաժնում կամ GeoGebra-ի Հրամաններ բաժնում ընտրեք Մաթեմատիկական ֆունկցիաները): Ֆունկցիաները նույնպես օբյեկտներ են և կարող են համադրվել երկրաչափական օբյեկտների հետ:
Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ: Համոզվեք, որ Օբյեկտների վահանակը, Մուտքագրումը և կոորդինատային առանցքները ցույց են տրված:
Կառուցման քայլերը
| 
 1  | 
 f(x) = abs(x)  | 
 Մուտքագրեք ֆունկցիան:  | 
![]()  | 
 Սողնակ գործիքի օգնությամբ ստեղծեք [-5,5] միջակայքում փոխվող a սողնակ:  | 
|
| 
 2  | 
 g(x) = a  | 
 Մուտքագրեք g հաստատուն ֆունկցիան:  | 
| 
 3  | 
 Նշեք գրաֆիկների հատման կետերը: Դրա համար Մուտքագրման դաշտում գրեք՝ ՀատմանԿետ[f,g,-5,5]:  | 
|
| 
 4  | 
 Փոխեք a պարամետրի արժեքը և հետևեք հատման կետերին:  | 

Առաջադրանք: Փոխեք մոդելն այնպես, որ Կտավի վրա ունենաք \(\left|x \right|=a\) հավասարման լուծումները:
4.6 Սինուսոիդային ալիքների վերադրումը
Ձայնային ալիքները կարող են դիտարկվել որպես սինուսոիդային ալիքների գումար: Յուրաքանչյուր երաժշտական տոն y(t)=a sin(ωt+φ) տեսքի ալիքների համադրույթ է: a ամպլիտուդը որոշում է տոնի ուժգնությունը, ω անկյունային հաճախությունը որոշում է տոնի բարձրությունը: φ պարամետրը կոչվում է փուլ և ցույց է տալիս ձայնային ալիքի ժամանակային շեղումը:
Երբ սինուսոիդները գումարվում են, տեղի է ունենում ինտերֆերենց, որի հետևանքով նրանք իրար թուլացնում կամ ուժեղացնում են: Հատուկ դեպքերի համար GeoGebra-ով կարող ենք մոդելավորել բնության մեջ տեղի ունեցող այս երևույթը:
Կառուցման քայլերը
| 
 1  | 
![]()  | 
 Ստեղծեք երեք սողնակ` a_1, ω_1 և φ_1:  | 
| 
 Հուշում: Գրում եք a_1 որպեսզի ունենաք a1: Հունարեն տառեր գրելու համար սեղմեք սողնակի դիալոգային պատուհանում` սողնակի անվան կողքին գտնվող α-ի վրա:  | 
||
| 
 2  | 
 g(x)= a_1 sin(ω_1 x +φ_1)  | 
 Մուտքագրեք g ֆունկցիան:  | 
ա) Սողնակներով փոխելով պարամետրերի արժեքները` ուսումնասիրեք դրանց ազդեցությունը ֆունկցիայի գրաֆիկի վրա:
| 
 3  | 
![]()  | 
 Ստեղծեք երեք սողնակ` a_2, ω_2 և φ_2: Հուշում: Սողնակը կարող է տեղափոխվել մկնիկով, եթե ընտրված է Սողնակ գործիքը:  | 
| 
 4  | 
 h(x)= a_2 sin(ω_2 x +φ_2)  | 
 Մուտքագրեք h ֆունկցիան:  | 
| 
 5  | 
 sum(x) = g(x) + h(x)  | 
 Մուտքագրեք գումար ֆունկցիան:  | 
բ) Ֆունկցիաների գրաֆիկների համար տարբեր գույներ ընտրեք:
գ) Վերցրեք a1=1, ω1=1, և φ1=0: a2, ω2, և φ2-ի ո՞ր արժեքների դեպքում գումարը կունենա մաքսիմալ ամպլիտուդ (այդ դեպքում տոնը կունենա մաքսիմալ ուժգնություն):
դ) a2, ω2, և φ2-ի ի՞նչ արժեքների դեպքում ֆունկցիաները կմարեն իրար (այդ դեպքում ոչ մի ձայն չի լսվի):



