Հիմա 169  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
5.1 Համաչափ կետի կոորդինատները

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Բացեք Օբյեկտների վահանակը, Մուտքագրումն ու կոորդ­ինա­տային առանցքները (Տեսք մենյու):
  • Կարգավորումներ մենյուում ընտրեք Կետերի կապումը→Ամ­րաց­նեմ ցանցին:

     

Կառուցման քայլերը 

1

12 min

Ստեղծեք A = (3, 1) կետը:

2

 

Ստեղծեք  a անունով y = 0  ուղիղը:

3

58 min

Ստացեք A կետի համաչափ A' կետը  a ուղղի նկատ­մամբ:

4

 

Փոխեք A'  կետի և a ուղղի գույնը:

5

 

Ստեղծեք  b անունով x = 0  ուղիղը:

6

58 min

Ստացեք A կետի համաչափ A'1 կետը  b ուղղի նկատ­մամբ:

7

 

Փոխեք A'1  կետի և b ուղղի գույնը:

  • Ակտիվացրեք Գրություն գործիքը (ABC) և քլիկ արեք Կտավի վերին մասում:
  • Բացվող պատուհանում մուտքագրեք մոդելի վերնագիրը` 
    Կետի համաչափերը կոորդինատային առանցքների նկատ­մամբ:
  • Սեղմեք OK:
  • Տեղաշարժեմ գործիքի միջոցով կարգավորեք գրության դիրքը:

ՀուշումՀատ­կու­թյուններ… դիալոգային պատուհանում կա­րող եք փոխել գրության հատկությունները (օրինակ, ձևակեր­պու­մը, ֆոնդի տեսակը, ֆոնդի չափը, ֆորմատը): Հիմնական ներ­դի­րում կարող եք ֆիք­սել գրության դիրքը, որպեսզի հետագա­յում այն պատահաբար չփոխվի: 

  • Ակտիվացրեք Գրություն գործիքը (ABC)  և քլիկ արեք Կտավի վրա:
  • Բացվող պատուհանում գրեք՝ A =:
    Հիշեցում: Սա կլինի գրության ստատիկ մասը և չի փոխվի, եթե  A-ն տեղաշարժվի:
  • Նույն պատուհանի Օբյեկտների կախվող ցուցակից ընտրեք A կետը: Սա կլինի գրու­­թյան դինամիկ մասը:
  • Սեղմեք OK:
  • Ներմուծեք դինամիկ գրություններ, որոնք ցույց կտան A կետին հա­մաչափ A' և A'1 կետերի կոորդինատները:
  • Փոքրացրեք մասշտաբը` կոորդինատների ավելի մեծ տի­րույթ տեսնելու համար:
Հուշում: Կարող եք կարգավորել ցանցի գծերի հեռավորությունը:
  1. Բացեք Կտավի հատկությունների դիալոգային պատու­հա­նը. (աջ քլիկ արեք Կտավի վրա և ընտրեք Կտավ):
  2. Ընտրեք Ցանց ներդիրը:
  3. Ակտիվացրեք Հեռավորություն պատուհանը և երկու դաշ­տե­րում էլ արժեքը դրեք 1:
  • Փակեք Օբյեկտների վահանակը և ֆիքսեք բոլոր գրությունների դիր­քերը, որպեսզի հետագայում դրանք պատահաբար չփոխ­վեն:
 
59 min

Առաջադրանք

Հանձնարարեք աշակերտներին կետի և կոոր­դի­նատային առանցք­ների նկատմամբ նրան համաչափ կետերի կոոր­դինատների միջև եղած կապի վարկած առաջարկել:

 

 5.2 Բազմանկյան պտտումը

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Եթե անհրաժեշտ է, թաքցրեք Օբյեկտների վահանակը, Մուտ­քա­գրումը (Տեսք մենյու):
  • Ցույց տվեք կոորդինատային առանցքներն ու ցանցը:
  • Բացեք Կտավի հատկությունների դիալոգային պատուհանը.
    • xԱռանցք ներդիրում Հեռավորությունը դրեք 1,
    • yԱռանցք ներդիրում Հեռավորությունը դրեք 1:
Կառուցման քայլերը

1

24 min

Ստեղծեք կամայական ABC  եռանկյուն:

2

12 min

Նշեք նոր  D  կետ կոորդինատների սկզբնակետում:

3

 

Վերանվանեք այդ կետը O:

   

Հուշում: GeoGebra-ն ունի “արագ վերանվանման” հնարա­վորություն: Տեղաշարժեմ  ռեժիմում ընտ­րեք օբյեկտը: Աջ քլիկ արեք նրա վրա և բացվող ցուցակից ընտրեք Վեր­անվանեմ  հրամանը:

4

51

α անկյան համար ստեղծեք Սողնակ:

   

Հուշում:  Սողնակի  դիալոգային պատուհանում ընտրեք Անկյուն և միջակայքի մաքսիմումը դրեք 90˚:

5

60 min

Պտտեք ABC  եռանկյունը O  կետի շուրջը α անկյունով:

   

Հուշում: Սեղմեք եռանկյան վրա, հետո O կետի վրա: Բաց­­­ված պատուհանում որպես պտտման անկյուն ընտրեք α-ն, իսկ պտույտի ուղղությունը` ժամսլաքին հակառակ:

6

15 min

Միացրեք  A և O կետերը, ինչպես նաև A'  և O կետերը:

7

46 min

Չափեք AOA'  անկյունը:

   

Հուշում: AOA' անկյունը չափելիս գագաթների կետերը ընտ­րեք ժամսլաքին հա­կա­ռակ հերթականությամբ:

8

14 min

Սողնակով փոխեք α անկյան մեծությունը և հետևեք A'B'C' եռ­ան­կյանը:

 

Մոդելի կատարելագործումը

1

ABC

Ներմուծեք ստատիկ գրություն. Բազմանկյան պտտումը:

2

ABC

Ներմուծեք գրություն` A =  և Օբյեկտներից ընտրեք  A-ն:

3

ABC

Ներմուծեք գրություն` A'=  և Օբյեկտներից ընտրեք A'-ը:

4

14 min

Գրությունները տեղաշարժեք և դասավորեք հարմար ձևով:

5

 

Ֆիքսեք սողնակի դիրքը (Հատկություններ→ներդիր Սող­նակ):

6

 

Ֆիքսեք գրությունների դիրքերը (Հատկություն­ներ→ներ­դիր Հիմ­նական):

 

61 min

 

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top