Ինչպես արդեն ասվել է GeoGebra-ի գծագրերը որպես նկար կարող են արտահանվել փոխանակման բուֆեր, ապա ներմուծվել, օրինակ, MS Word կամ MS Power Point:
Բացի փոխանակման բուֆեր արտահանելը, GeoGebra-ի գծագրերը կարող են արտահանվել ու պահվել որպես նկար (օրինակ, png, eps): Ավելին, եթե ունեք անիմացիոն գծագիր, ապա այն կարող է արտահանվել որպես անիմացիա` GIF:
Սրանց առավելություններից մեկն այն է, որ դրանք կարող են օգտագործվել հետագայում, ի տարբերություն փոխանակման բուֆեր արտահանվածների, որոնք ունեն կիրառելիության սահմանափակ ժամանակ:
Որպես նկար արտահանելու համար ընտրեք Ֆայլ→Արտահանեմ→Որպես նկար:
Բացված պատուհանում ընտրեք այն ֆորմատը, որով ուզում եք պահել, լրացրեք դաշտերը և սեղմեք Պահեմ կոճակը:
Որպես անիմացիա (GIF) պահելու համար ընտրեք Ֆայլ մենյուի Արտահանեմ→Որպես անիմացիա (GIF):
Բացված պատուհանում ընտրեք Սողնակը, որի արժեքների փոփոխությամբ է առաջանում անիմացիան, լրացրեք դաշտերը և սեղմեք Արտահանեմ կոճակը:
9.2 Նկարի ներմուծումը GeoGebra և աշխատանքը դրա հետ
Նկարի ներմուծումը
Ընտրեք Ներմուծեմ պատկեր գործիքը` (կամ մենյու Գործիքներ→Հատուկ օբյեկտներ կամ Հրամաններ→Ներմուծեմ պատկեր), ապա սեղմեք Կտավի վրա: Բացված պատուհանում ընտրեք համակարգչի այն թղթապանակը, որում գտնվում է անհրաժեշտ նկարը, հետո ընտրեք նկարն ու սեղմեք Բացեմ կոճակը:
Օգտվելով Տեղաշարժեմ գործիքից` կարգավորեք ներմուծված նկարի դիրքը:
Նկարը դարձրեք ֆոն (Հատկություններ ներդիր Հիմնական→Ֆոնային նկար):
Հուշում: Նկարը ֆոնային դարձնելուց հետո այն մկնիկով չեք կարող ընտրել և Հատկություններ... դիալոգային պատուհանը կարող եք բացել Խմբագրեմ մենյուից:
Փոքրացրեք նկարի Հագեցվածությունը (Հատկություններ ներդիր Ոճ):
Նկարի չափերի փոխելը և նկարի համաչափի ստեղծելը
Տեսնենք թե ինչպես կարելի է փոխել GeoGebra ներմուծված նկարի չափերը, ինչպես կարելի է ձևափոխել ներմուծված նկարը:
Նախապատրաստում
- Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
- Թաքցրեք Օբյեկտների վահանակը, Մուտքագրումն ու կոորդինատային առանցքները (Տեսք մենյու):
Կառուցման քայլերը
1 |
Համակարգչից նկար ներմուծեք: |
|
2 |
Նկարի ձախ ներքևի անկյունում նշեք A կետը: |
|
3 |
A կետը դարձրեք նկարի առաջին գագաթը: Դրա համար աջ քլիկ արեք նկարի վրա և բացված պատուհանում ընտրեք Դիրք ներդիրը, ապա Գագաթ 1-ի կախվող ցուցակից ընտրեք A կետը: |
|
4 |
Մուտքագրեք` B = A + (3, 0): |
|
5 |
B կետը դարձրեք նկարի երկրորդ գագաթը: Դրա համար աջ քլիկ արեք նկարի վրա և բացված պատուհանում ընտրեք Դիրք ներդիրը, ապա Գագաթ 2-ի կախվող ցուցակից ընտրեք B կետը: |
|
Հուշում: Վերջին քայլով փոխեցիք նկարի լայնությունը, այն դարձնելով 3 սմ: |
||
6 |
Տարեք նկարը չհատող ուղիղ: |
|
7 |
Արտապատկերեք նկարը այդ ուղղի նկատմամբ: |
|
Խորհուրդ: Ստացված նկարը բնօրինակից տարբերելու համար կարող եք փոքրացնել նրա Հագեցվածությունը: |
Առաջադրանքներ
ա) Մկնիկով շարժեք A կետը: Ինչպե՞ս է ազդում դա նկարի վրա:
բ) Մկնիկով շարժեք ուղիղը որոշող կետերը: Ինչպե՞ս է դա ազդում նկարի համաչափի վրա:Տեսնենք թե ինչպես փոխենք ներմուծված նկարի չափերը և ձևափոխենք նկարը: Այս գործողություններն անենք նախորդ կետում ներմուծված նկարի համար:
Կառուցման քայլերը
1 |
Ջնջեք B կետը` նկարը վերադարձնելով սկզբնական չափերի: |
|
2 |
Նշեք նոր B կետ նկարի ներքևի աջ անկյունում: |
|
3 |
B կետը դարձրեք նկարի երկրորդ գագաթը: |
|
Հուշում: Շարժելով B կետը` կարող եք փոխել նկարի չափերը: |
||
4 |
Նշեք նոր E կետ նկարի վերևի ձախ անկյունում: |
|
5 |
E կետը դարձրեք նկարի չորրորդ գագաթը: |
Առաջադրանքներ
ա) Ինչպե՞ս է ազդում E կետի տեղաշարժը նկարի և նրա համաչափի վրա:
բ) Ինչպիսի՞ երկրաչափական պատկերներ են նկարն ու նրա համաչափը E կետի ցանկացած դիրքի դեպքում:Օգտագործեք նախորդ կետում ստեղծված կառուցումը:
Կառուցման քայլերը
1 |
Ստեղծեք A և B ծայրակետերով հատվածը: |
|
2 |
Ստեղծեք A և E ծայրակետերով հատվածը: |
|
3 |
Տարեք AB հատվածին զուգահեռ և E կետով անցնող ուղիղը: |
|
4 |
Տարեք AE հատվածին զուգահեռ և B կետով անցնող ուղիղը: |
|
5 |
Գտեք երկու ուղիղների հատման F կետը: |
|
6 |
Թաքցրեք օժանդակ օբյեկտները: |
|
7 |
Արտապատկերեք բոլոր գագաթները և ստացեք դրանց համաչափ կետերն ուղղի նկատմամբ: |
|
8 |
Միացրեք համապատասխան կետերը (օրինակ, A-ն և A'-ը): |
|
9 |
Նշեք համաչափության առանցքի և այդ հատվածների կազմած անկյունները: |
Առաջադրանք
Տեղաշարժեք բնօրինակի գագաթները, ինչպես նաև համաչափության առանցքի կետերը: Ի՞նչ կարող եք ասել համաչափության առանցքի և համաչափ կետերը միացնող հատվածների կազմած անկյունների մասին:
Ի՞նչ է համաչափության առանցքը բնօրինակի և նրա համաչափի համապատասխան կետերը միացնող հատվածների համար:
GeoGebra-ն նոր գործիք ստեղծելու հնարավորություն ունի: Ստեղծված գործիքը հնարավոր է պահել և օգտագործել այլ կառուցումներ անելիս: Սա նշանակում է, որ կարող եք ընդլայնել գործիքների վահանակը` ստեղծելով սեփական գործիքներ: Օրինակ, ստեղծենք գործիք, որը կառուցում է տրված եռանկյան միջնագծերի հատման կետը:
- Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
- Ընտրեք Ենթաբաժիններ→Երկրաչափություն:
- Փոխեք նշանակումների կարգավորումները` դնելով Միայն նոր կետերի համար (մենյու Կարգավորումներ→Նշանակումներ):
Կառուցման քայլերը
1 |
Կառուցեք ABC եռանկյուն: |
|
2 |
Կառուցեք AB, BC և AC կողմերի միջնակետերը: |
|
3 |
Կառուցեք AE, BF և CD միջնագծերը: |
|
4 |
Կառուցեք միջնագծերի հատման կետը: |
Դիտողություն: Քանի որ եռանկյան միջնագծերը հատվում են մի կետում, ապա կարելի է կառուցել երկու միջնագծերի հատման կետը:
Գործիքի ստեղծումը
1. Գործիքներ մենյուից ընտրեք Ստեղծեմ նոր գործիք` տողը: Կբացվի Ստեղծեմ նոր գործիք հրամանի դիալոգային պատուհանը:1. Գործիքներ մենյուից ընտրեք Գործիքների ղեկավարում տողը և բացեք դիալոգային պատուհանը:
- Ընտրեք Միջնագծերի հատման կետը գործիքը:
- Սեղմեք Պահեմ որպես… կոճակը:
- Ընտրեք գործիքի ֆայլի համար թղթապանակ և անուն (օրինակ, median_tool.ggt) և պահեք համակարգչում:
Ստեղծենք ևս մեկ գործիք, որը կհեշտացնի այսպես կոչված Սերպինսկու եռանկյան կառուցումը:
Նախապատրաստում
- Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
- Ենթաբաժիններից ընտրեք Երկրաչափությունը:
1 |
Կառուցեք կամայական եռանկյուն` ABC: |
|
2 |
Օգտվելով Հատկություններ… դիալոգային պատուհանից եռանկյան գույնը դարձրեք սև: |
|
3 |
Կառուցեք AB կողմի D միջնակետը: |
|
4 |
Կառուցեք BC կողմի E միջնակետը: |
|
5 |
Կառուցեք AC կողմի F միջնակետը: |
|
6 |
Կառուցեք DEF եռանկյունը: |
|
7 |
DEF եռանկյան գույնը դարձրեք սպիտակ (Հատկություն-ներ→Գույն), իսկ հագեցվածությունը` 100%, (Հատկություններ→Հագեցվածություն): |
|
8 |
DEF եռանկյան կողմերի համար ընտրեք սև գույնը: (Հատկություն-ներ→Գույն): |
|
9 |
Ստեղծեք նոր գործիք՝ անվանելով այն Սերպինսկի: |
|
Ելքային օբյեկտները. D, E, F կետերը, DEF եռանկյունը և նրա կողմերը: Մուտքային օբյեկտները. A, B, C կետերը: Անունը. Սերպինսկի Գործիքների վահանակի օգնությունը. Սեղմեք երեք կետերի վրա: |
||
10 |
Կիրառեք ստեղծված Սերպինսկի գործիքը ADF, DBE, FEC եռանկյունների վրա: |
|
11 |
Կիրառեք ստեղծված Սերպինսկի գործիքը 9 սև եռանկյունների վրա, որպեսզի ստեղծեք Սերպինսկու եռանկյունների երրորդ մակարդակը: |
Տեսքի բարելավումը
Ստեղծեք Դրոշակ , որը հնարավորություն կտա թաքցնել կամ ցույց տալ եռանկյունների գագաթները:
Նոր գործիքի ներմուծումը
Եթե ստեղծել ու պահել եք նոր գործիք, ապա սա կարող եք օգտագործել այլ կառուցումներ անելու համար: Բայց որպեսզի Ձեր կամ ուրիշի ստեղծած ու պահած գործիքը հայտնվի GeoGebra–ի գործիքների վահանակում պետք է.
- GeoGebra ծրագիրը գործարկելուց հետո Ֆայլ մենյուից ընտրեք Բացեմ տողը:
- Բացված պատուհանում ընտրեք այն թղթապանակը, որում գտնվում է անհրաժեշտ գործիքի ֆայլը և ընտրեք դա:
- Սեղմեք պատուհանի ներքևում գտնվող Բացեմ կոճակը:
Գործիքը կավելանա գործիքների վահանակում, և կարող եք դա օգտագործել ինչպես հիմնական գործիքները:
Դիտողություն: Անպայման չէ, որ նոր գործիքի ներմուծումն արվի GeoGebra ծրագիրը գործարկելուց անմիջապես հետո: Կարող եք նոր գործիքը ներմուծել ցանկացած պահի: