Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 6 (Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առայժմ միայն տեքստային խնդիրների լուծումները
16. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։ Լուծումը
17. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3մ 35սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։ Լուծումը
18. Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։ Լուծումը
19. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։ Լուծումը
20. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC և CB հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի երկարությունից։ Լուծումը
23. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26 կողմ։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում: Լուծումը
&. Գայանեն, Գոհարը, Վազգենը և Գոռը միասին հավաքել են 10 սունկ, ընդ որում բոլորը՝տարբեր քանակներով։ Գայանեն հավաքել է բոլորից շատ, իսկ Գոհարը՝ բոլորից քիչ։ Տղանե՞րն են շատ սունկ հավաքել, թե՞ աղջիկները։ Լուծումը
31. 50կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85կգ սպիտակ ներկը՝ 123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։ Լուծումը
32. Մեկ աշխատանքային օրում, որը տևում է 8ժ, խառատը պատրաստել է 384 մանրակ։ Գտե՛ք մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։ Լուծումը
Թե ինչպես գրանցվել ու ակտիվացնել գրանցումը տես այստեղ (սեղմեք այստեղ բառի վրա):
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ տեսնելու համար ԳՐԱՆՑՎԵՔ և ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ։ Գրանցման ակտիվացումը ՎՃԱՐՈՎԻ Է: