Աքսիոմ                                      
Հատված                                            
Հատվածի միջնակետ               
Ճառագայթ                                         
Ուղղահայաց ուղիղներ
      հատկությունը
 ♦ Ցանկացած երկու կետով կարելի է տանել ուղիղ, այն էլ` միայն մեկը:
♦ Ուղղի երկու կետերով առանձնացված մասը կոչվում է հատված: Կետերը կոչվում են հատվածի ծայրակետեր:

♦ Հատվածի այն կետը, որը հատվածը բաժանում է երկու հավասար մասերի, կոչվում է հատվածի միջնակետ:

♦ Հատվածի երկարությունը հավասար է այն երկու հատվածների երկարությունների գումարին, որոնց բաժանվում է իր կամայական կետով:

♦ Ուղղի տրված կետի մի կողմում գտնվող կետերի բազմությունը կոչվում է ճառագայթ: Այդ կետը կոչվում է ճառագայթի սկզբնակետ:

♦ Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց, եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուն:

♦ Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում (զուգահեռ են):

♦ Հատվածի միջնուղղահայաց է կոչվում այն ուղիղը, որն անցնում է այդ հատվածի միջնակետով և ուղղահայաց է նրան:

♦ Հատվածի միջնուղղահայացի յուրաքանչյուր կետ հավասարահեռ է հատվածի ծայրակետերից:
♦ Հատվածի ծայրակետերից հավասարահեռ յուրաքանչյուր կետ գտնվում է հատվածի միջնուղղահայացի վրա:

 093 33 73 94
093 33 73 94                                                     
  



