Անկյուն
Անկյան կիսորդ
հատկությունը
Փռված անկյուն
Մեկ աստիճանի անկյուն
Րոպե
Վայրկյան
Կից անկյուններ
հատկությունը
Հակադիր անկյուններ
հատկությունը
♦ Անկյունը երկրաչափական պատկեր է, որը բաղկացած է կետից և այդ կետից ելնող երկու ճառագայթներից:
♦ Անկյան գագաթից ելնող և այն երկու հավասար անկյունների բաժանող ճառագայթը կոչվում է անկյան կիսորդ:
♦ Անկյան կիսորդի յուրաքանչյուր կետ հավասարահեռ է անկյան կողմերից:
♦ Անկյան ներսում գտնվող յուրաքանչյուր կետ, որը հավասարահեռ է նրա կողմերից, գտնվում է անկյան կիսորդի վրա:
♦ Փռված անկյունը այն անկյունն է, որի կողմերը գտնվում են միևնույն ուղղի վրա:
♦ Փռված անկյան աստիճանային չափը 180° է:
♦ Մեկ աստիճանի անկյունն այն անկյունն է, որը հավասար է փռված անկյան \(\frac{1}{180}\) մասին:
♦ Աստիճանի \(\frac{1}{60}\) մասը կոչվում է րոպե:
♦ Րոպեի \(\frac{1}{60}\) մասը կոչվում է վայրկյան:
♦ Հավասար անկյուններն ունեն հավասար անկյունային չափ:
♦ Ավելի փոքր անկյունն ունի ավելի փոքր անկյունային չափ:
♦ Երբ ճառագայթն անկյունը բաժանում է երկու անկյունների, ամբողջ անկյան աստիճանային չափը հավասար է այդ անկյունների աստիճանային չափերի գումարին:
♦ Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մյուս երկուսը մեկը մյուսի շարունակությունն են, կոչվում են կից անկյուններ:
♦ Կից անկյունների գումարը 180° է:
♦ Հակադիր անկյուններ կոչվում են այն երկու անկյունները, որոնցից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակություններն են:
♦ Հակադիր անկյունները հավասար են: