Հիմա 60  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Անկյուն
Անկյան կիսորդ
    հատկությունը
Փռված անկյուն
Մեկ աստիճանի անկյուն
Րոպե
Վայրկյան
Կից անկյուններ
    հատկությունը
Հակադիր անկյուններ
    հատկությունը


  Անկյունը երկրաչափական պատկեր է, որը բաղկացած է կետից և այդ կետից ելնող երկու ճառագայթներից:

2 1

  Անկյան գագաթից ելնող և այն երկու հավասար անկյունների բաժանող ճառագայթը կոչվում է անկյան կիսորդ:

2 2

  Անկյան կիսորդի յուրաքանչյուր կետ հավասարահեռ է անկյան կողմերից:

 Անկյան ներսում գտնվող յուրաքանչյուր կետ, որը հավասարահեռ է նրա կողմերից, գտնվում է անկյան կիսորդի վրա:

2 3

  Փռված անկյունը այն անկյունն է, որի կողմերը գտնվում են միևնույն ուղղի վրա:

2 4

 Փռված անկյան աստիճանային չափը 180° է:

2 5

  Մեկ աստիճանի անկյունն այն անկյունն է, որը հավասար է փռված անկյան \(\frac{1}{180}\) մասին:

  Աստիճանի \(\frac{1}{60}\) մասը կոչվում է րոպե:

  Րոպեի \(\frac{1}{60}\) մասը կոչվում է վայրկյան:

 Հավասար անկյուններն ունեն հավասար անկյունային չափ:

 Ավելի փոքր անկյունն ունի ավելի փոքր անկյունային չափ:

 Երբ ճառագայթն անկյունը բաժանում է երկու անկյունների, ամբողջ անկյան աստիճանային չափը հավասար է այդ անկյունների աստիճանային չափերի գումարին:

2 6

  Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մյուս երկուսը մեկը մյուսի շարունակությունն են, կոչվում են կից անկյուններ:

2 7

 

  Կից անկյունների գումարը 180° է:

2 8

  Հակադիր անկյուններ կոչվում են այն երկու անկյունները, որոնցից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակություններն են:

2 9

   Հակադիր անկյունները հավասար են:

2 10

 

              Հարթաչափություն

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top