Հիմա 123  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Սահմանումը

Աքսիոմը

Հատկությունները

Հայտանիշները


 Երկու ուղիղներ հարթության վրա կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում:

3 1

 Տրված ուղղի վրա չգտնվող կետով այդ ուղղին կարելի է տանել զուգահեռ ուղիղ, այն էլ միայն մեկը:

Զուգահեռ ուղիղների հատկությունները

 Եթե ուղիղը հատում է երկու զուգահեռ ուղիղներից մեկը, ապա հատում է նաև մյուսը:

 Եթե երկու ուղիղներ զուգահեռ են երրորդին, ապա նրանք զուգահեռ են միմյանց:

 Եթե երկու զուգահեռ ուղիղներ հատված են հատողով, ապա խաչադիր անկյունները հավասար են:

3 2

 

 Եթե երկու զուգահեռ ուղիղներ հատված են հատողով, ապա համապատասխան անկյունները հավասար են:

3 3

 Եթե երկու զուգահեռ ուղիղներ հատված են հատողով, ապա միակողմանի անկյունների գումարը 180° է:

3 4

 Եթե ուղիղն ուղղահայաց է երկու զուգահեռ ուղիղներից մեկին, ապա այն ուղղահայաց է նաև մյուսին:

3 5

 

 Ուղիղների զուգահեռության հայտանիշներ

 Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

3 6

 Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

3 7

 Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

3 8

 

Հարթաչափություն

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top