Հիմա 86  հյուր և 2 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Եռանկյան

    սահմանումը

    պարագիծը

    անկյունների գումարը

    արտաքին անկյուն

    արտաքին անկյան հատկությունը

    առնչություններ կողմերի և անկյունների միջև

     անհավասարությունը

    ներգծած շրջանագիծ

    արտագծած շրջանագիծ

Սինուսների թեորեմը

Կոսինուսների թեորեմը

Սուրանկյուն եռանկյուն

    սահմանումը

    հայտանիշը

    արտագծած շրջանագծի կենտրոնը

Բութանկյուն եռանկյուն

    սահմանումը

    հայտանիշը

    արտագծած շրջանագծի կենտրոնը


 Եռանկյուն է կոչվում այն պատկերը, որը կազմված է մի ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող հատվածներից: Այդ կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ հատվածները` եռանկյան կողմեր:

9 1

 Եռանկյան երեք կողմերի երկարությունների գումարը կոչվում է եռանկյան պարագիծ:

9 2

  Եռանկյան անկյունների գումարը 180° է:

9 3

 Եռանկյան որևէ անկյանը կից անկյունը կոչվում է արտաքին անկյուն:

9 4

 Արտաքին անկյունը հավասար է իրեն ոչ կից երկու անկյունների գումարին:

9 5

 Եռանկյան ավելի մեծ կողմի դիմաց գտնվում է ավելի մեծ անկյուն և հակառակը, ավելի մեծ անկյան դիմաց գտնվում է ավելի մեծ կողմ:

9 6

 Եռանկյան յուրաքանչյուր կողմը փոքր է մյուս երկու կողմերի գումարից:

9 7

 Ցանկացած եռանկյան կարելի է ներգծել շրջանագիծ, այն էլ միայն մեկը:

9 8

 Ներգծած շրջանագծի կենտրոնը եռանկյան կիսորդների հատման կետն է:

 Եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը հավասար է նրա մակերեսի և կիսապարագծի հարաբերությանը` \(r = \frac{S}{p}\), որտեղ \(p = \frac{{a + b + c}}{2}\):

9 9

 Ցանկացած եռանկյան կարելի է արտագծել շրջանագիծ, այն էլ միայն մեկը:

9 10

 Արտագծած շրջանագծի կենտրոնը եռանկյան կողմերի միջնուղղահայացների հատման կետն է:

♦ Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է եռանկյան կողմերի արտադրյալի և մակերեսի քառապատիկի հարաբերությանը` \(R = \frac{{abc}}{{4S}}։\) Տես նաև հաջորդը` սինուսների թեորեմը:

9 11

(Սինուսների թեորեմը) Եռանկյան կողմի հարաբերությունը իր դիմացի անկյան սինուսին տվյալ եռանկյան համար հաստատուն մեծություն է և հավասար է նրան արտագծած շրջանագծի տրամագծին:

9 12

(Կոսինուսների թեորեմը) Եռանկյան կողմի քառակուսին հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարից հանած այդ կողմերի և նրանց կազմած անկյան կոսինուսի կրկնակի արտադրյալը:

9 13

♦ Եռանկյունը, որի բոլոր անկյունները սուր են, կոչվում է սուրանկյուն եռանկյուն:

♦ Եթե եռանկյան ամենամեծ կողմի քառակուսին փոքր է մյուս կողմերի քառակուսիների գումարից, ապա այն սուրանկյուն եռանկյուն է:

9 14

♦ Սուրանկյուն եռանկյանն արտագծած շրջանագծի կենտրոնը գտնվում է եռանկյան ներսում:

9 15

♦ Եռանկյունը, որի անկյուններից մեկը բութ է կոչվում է բութանկյուն եռանկյուն:

♦ Եթե եռանկյան ամենամեծ կողմի քառակուսին մեծ է մյուս կողմերի քառակուսիների գումարից, ապա այն բութանկյուն եռանկյուն է:

9 16

♦ Բութանկյուն եռանկյանն արտագծած շրջանագծի կենտրոնը գտնվում է եռանկյունուց դուրս:

9 17

 

Հարթաչափություն

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top