♦ Այն եռանկյունները, որոնց անկյունները համապատասխանաբար հավասար են, իսկ կողմերը` համեմատական, կոչվում են նման եռանկյուններ:
♦ Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուսի երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները նման են:
♦ Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուսի երկու կողմերին, և այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա այդպիսի եռանկյունները նման են:
♦ Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուսի երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները նման են:
♦ Նման եռանկյունների նմանակերպ կողմերի հարաբերությունը կոչվում է նմանության գործակից:
♦ Նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:
♦ Նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:
♦ Նման եռանկյունների նմանակերպ կողմերին տարած միջնագծերի, բարձրությունների, կիսորդների, ինչպես նաև ներգծած և արտագծած շրջանագծերի շառավիղների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին: