♦ Զուգահեռագիծ է կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

♦ Զուգահեռագծի անկյունների գումարը 360° է:
♦ Զուգահեռագծի որևէ կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:
♦ Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են: Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են:

♦ Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետում կիսվում են:

♦ Զուգահեռագծի անկյունագծերի քառակուսիների գումարը հավասար է բոլոր կողմերի քառակուսիների գումարին:

♦ Եթե քառանկյան երկու կողմերը հավասար և զուգահեռ են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

♦ Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

♦ Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

♦ Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա հիմքի և բարձրության արտադրյալին:

♦ Զուգահեռագծի մակերեսը հավասար է կից կողմերի և նրանցով կազմված անկյան սինուսի արտադրյալին:



