Հիմա 90  հյուր և 2 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Բազմանկյան պարագիծ

Ուռուցիկ բազմանկյուն

Ուռուցիկ բազմանկյան անկյունների գումարը

Բազմանկյան մակերեսը

Ուռուցիկ քառանկյան անկյունների գումարը

Ուռուցիկ քառանկյանը ներգծած շրջանագիծ

Ուռուցիկ քառանկյանն արտագծած շրջանագիծ

Ուռուցիկ քառանկյան մակերեսը

 

  Բազմանկյան կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ:

 ♦ Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում:

 ♦ Ուռուցիկ n-անկյուն բազմանկյան անկյունների գումարը (n-2)180° է:

17 1

Բազմանկյան մակերեսը

 ♦ Հավասար բազմանկյունները (պատկերները) ունեն հավասար մակերես:

17 2

Եթե բազմանկյունը (պատկերը) կազմված է մի քանի բազմանկյուներից (պատկերներից), ապա նրա մակերեսը հավասար է այդ բազմանկյունների (պատկերների) մակերեսների գումարին:

17 3

 ♦ Բազմանկյան մակերեսը (եթե նրան հնարավոր է ներգծել շրջանագիծ) հավասար է նրա կիսապարագծի և ներգծած շրջանագծի շառավղի արտադրյալին. \(S = p \cdot r\), որտեղ \(p = \frac{{{a_1} + {a_2} + ... + {a_n}}}{2}\):

17 4

Քառանկյուններ

 ♦ Ուռուցիկ քառանկյան անկյունների գումարը 360° է:

17 5

Ուռուցիկ քառանկյանը ներգծած շրջանագիծ

♦ Եթե քառանկյանը ներգծված է շրջանագիծ, ապա նրա հանդիպակաց կողմերի գումարները հավասար են:

17 6

♦ Եթե ուռուցիկ քառանկյան հանդիպակաց կողմերի գումարները հավասար են, ապա նրան կարելի է ներգծել շրջանագիծ:

17 7

Ուռուցիկ քառանկյանն արտագծած շրջանագիծ

♦ Եթե քառանկյանը արտագծված է շրջանագիծ, ապա նրա հանդիպակաց անկյունների գումարը 180° է:

17 8

♦ Եթե քառանկյան հանդիպակաց անկյունների գումարը 180° է, ապա նրան կարելի է արտագծել շրջանագիծ:

17 9

Քառանկայն մակերեսի բանաձևեր

♦ Եթե ուռուցիկ քառանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են, ապա նրա մակերեսը կարելի է հաշվել \(S = \frac{1}{2}{d_1}{d_2}\) բանաձևով:

17 10

♦ Ուռուցիկ քառանկյան մակերեսը հավասար է նրա անկյունագծերի և նրանցով կազմված անկյան սինուսի արտադրյալի կեսին. \(S = \frac{1}{2}{d_1}{d_2}\sin \alpha \):

17 11

♦ Քառաանկյան մակերեսը (եթե նրան հնարավոր է ներգծել շրջանագիծ) հավասար է նրա կիսապարագծի և ներգծած շրջանագծի շառավղի արտադրյալին:

17 12

 

 

Հարթաչափություն

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top