Հիմա 148  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Բազմանիստ

Պրիզմա

Պրիզմայի բարձրություն

Պրիզմայի անկյունագիծ

Պրիզմայի անկյունագծային հատույթ

Ուղիղ և թեք պրիզմա

Ուղիղ պրիզմայի բարձրությունը

Կանոնավոր պրիզմա

Պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը

Պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը

Ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը

Պրիզմայի ծավալը

Թեք պրիզմայի ծավալի այլ բանաձև

Գնդային մակերևույթին արտագծած պրիզմա

Գլանին ներգծված պրիզմա

Կանոնավոր պրիզմային ներգծված գնդային մակերևույթ

Կանոնավոր պրիզմային արտագծած գնդային մակերևույթ

 

♦ Մարմինը, որի մակերևույթը կազմված է վերջավոր թվով բազմանկյուններից, կոչվում է բազմանիստ: Այդ բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:

t 6 1

♦ Բազմանիստը, որն առաջանում է երկու զուգահեռ հարթություններում այնպես դասավորված հավասար բազմանկյունների գագաթների միացումից, երբ միացնող հատվածները զուգահեռ են իրար, կոչվում է պրիզմա (հատվածակողմ):

t 6 2

♦ Պրիզմայի հիմքերի միջև եղած հեռավորությունը կոչվում է պրիզմայի բարձրություն (օրինակ, հիմքերից մեկի որևէ գագաթից մյուս հիմքին տարված ուղղահայացի հատվածը):

t 6 3

♦ Պրիզմայի նույն նիստին չպատկանող երկու գագաթները միացնող հատվածը կոչվում է պրիզմայի անկյունագիծ:

t 6 4

♦ Պրիզմայի անկյունագծային հատույթ  կոչվում է նրա նույն նիստին չպատկանող երկու կողմնային կողերով անցնող հարթությամբ նրա հատույթը:

t 6 5

♦ Ուղիղ պրիզմա  կոչվում է այն պրիզման, որի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին: Հակառակ դեպքում այն կոչվում է թեք պրիզմա:

t 6 6

♦ Ուղիղ պրիզմայի բարձրությունը հավասար է նրա կողին:

t 6 7

♦ Կանոնավոր պրիզմա  կոչվում է այն ուղիղ պրիզման, որի հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:

♦ Պրիզմայի կողմնային մակերևույթի մակերես  կոչվում է նրա կողմնային նիստերի մակերևույթների մակերեսների գումարը:

♦ Պրիզմայի լրիվ մակերևույթի մակերես  կոչվում է նրա բոլոր նիստերի մակերեվույթների մակերեսների գումարը:

t 6 8

♦ Ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և պրիզմայի բարձրության արտադրյալին:

t 6 9

♦ Պրիզնմայի ծավալը հավասար է նրա հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին:

t 6 10

♦ Թեք պրիզմայի ծավալը հավասար է կողմնային կողի և նրան ուղղահայաց հատույթի մակերեսի արտադրյալին:

t 6 11

♦ Ասում են գնդային մակերևույթը շոշոփում է բազմանիստի նիստը, եթե նիստի հարթությունը գնդային մակերևույթի շոշափող է և շոշափման կետը պատկանում է նիստին:

♦ Պրիզման կոչվում է գնդային մակերևույթին արտագծած, եթե գնդային մակերևույթը շոշափում է նրա բոլոր նիստերը: Այդ դեպքում գնդային մակերևույթը կոչվում է ներգծված պրիզմային:

t 6 12

♦ Պրիզման կոչվում է ներգծված գլանին,  եթե նրա հիմքերը ներգծված են գլանի հիմքերին:

t 6 13

♦ Եթե կանոնավոր պրիզմային կարելի է ներգծել գնդային մակերևույթ, ապա գնդային մակերևույթի կենտրոնը բազմանիստի հիմքերի կենտրոնները միացնող հատածի միջնակետն է:

t 6 14

♦ Կանոնավոր պրիզմային արտագծած գնդային մակերևույթի կենտրոնը բազմանիստի հիմքերի կենտրոնները միացնող հատածի միջնակետն է:

t 6 15

 

Տարածաչափություն

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top