Զուգահեռանիստի հատկությունները
Ուղղանկյունանիստի հատկությունները
Ուղղանկյունանիստի անկյունագծի բանաձևը
Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը
Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը
Խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը
Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը
♦ Պրիզման, որի հիմքերը զուգահեռագծեր են, կոչվում է զուգահեռանիստ: Զուգահեռանիստի նիստերը, որոնք ունեն ընդհանուր կող, կոչվում են կից նիստեր, իսկ ընդհանուր կող չունեցողները` հանդիպակաց նիստեր:
♦ Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:
♦ Զուգահեռանիստի անկյունագծերը հատվում եմ մի կետում և այդ կետով կիսվում են:
♦ Ուղիղ զուգահեռանիստ է կոչվում այն զուգահեռանիստը, որի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին:
♦ Ուղիղ զուգահեռանիստը կոչվում է ուղղանկյունանիստ, եթե նրա հիմքերը ուղղանկյուններ են:
♦ Ուղղանկյունանիստի բոլոր նիստերը ուղղանկյուններ են:
♦ Ուղղանկյունանիստի բոլոր երկնիստ անկյուններն ուղիղ են:
♦ Ուղղանկյունանիստի անկյունագծերը հավասար են:
♦ Ուղղանկյունանիստի ընդհանուր գագաթ ունեցող երեք կողերի երկարությունները կոչվում են ուղղանկյունանիստի չափումներ:
♦ Ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսին հավասար է նրա երեք չափումների քառակուսիների գումարին:
♦ Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և բարձրության արտադրյալին:
♦ Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքերի մակերեսների գումարին:
♦ Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա երեք չափումների արտադրյալին՝ V=abc:
♦ Ուղղանկյունանիստը, որի բոլոր չափումներն իրար հավասար են, կոչվում է խորանարդ:
♦ a կողով խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը Sկողմ․ = 4a2 է:
♦ a կողով խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը` Sլրիվ = 6a2 է:
♦ a կողով խորանարդի ծավալը` V=a3 է: