Հիմա 74  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Հավասար պատկերներ

Հավասար եռանկյունների տարրերը

Եռանկյունների հավասարության

    I հայտանիշ

    II հայտանիշ

    III հայտանիշ


 Հավասար պատկերներ  են կոչվում այն պատկերները, որոնք կարելի է համընկեցնել վերադրմամբ: 

 Եթե եռանկյունները հավասար են, ապա մի եռանկյան տարրերը (կողմերը և անկյունները) համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան տարրերին:

5 1

♦ Հավասար եռանկյուններում համապատասխանաբար հավասար կողմերի դիմաց ընկած են հավասար անկյուններ և հակառակը:

5 2

(Եռանկյունների հավասարության I հայտանիշը) Եթե մի եռանկյան երկու կողմերը և նրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և նրանցով կազմված անկյանը, ապա այդ եռանկյունները հավասար են:

5 3

 

♦ (Եռանկյունների հավասարության II հայտանիշը) Եթե մի եռանկյան կողմը և նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

5 4

  (Եռանկյունների հավասարության III հայտանիշը) Եթե մի եռանկյան կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:


5 5 

 

Հարթաչափություն

 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top