♦ Այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են, կոչվում է ուղղանկյուն:
♦ Ուղղանկյան անկյունագծերը հավասար են:
♦ Եթե զուգահեռագծի անկյունագծերը հավասար են, ապա զուգահեռագիծը ուղղանկյուն է:
♦ Ուղղանկյան մակերեսը հավասար է կից կողմերի արտադրյալին:
♦ Ուղղանկյան մակերեսը հավասար է անկյունագծի քառակուսու և անկյունագծերի կազմած անկյան սինուսի արտադրյալի կեսին: