1. Չկատարելով բազմապատկումներ պարզեք բաժանվո՞ւմ է արդյոք 37·124 +21·124 + 58·554-ը 678-ի:
2. Ֆուտբոլային թիմի 11 անդամների միջին տարիքը 22 է: Երբ խաղացողներից մեկին դաշտից հեռացրին, մնացածների միջին տարիքը դարձավ 21: Քանի՞ տարեկան էր հեռացված խաղացողը:
3. Փոխանակման կետում կատարվում են երկու տեսակ գործողություններ.
1) վերցնում են 2 եվրո, վերադարձնում 3 դոլար և մի կոնֆետ նվեր,
2) վերցնում են 5 դոլար, վերադարձնում 3 եվրո և մի կոնֆետ նվեր:
Երբ Բուրատինոն եկավ փոխանակնամ կետ, նա միայն դոլորներ ուներ: Երբ հեռանում էր նրա դոլարները քչացել էին, եվրո էլի չուներ, բայց ուներ 50 կոնֆետ: Քանի՞ դոլար էր պակասել բուրատինոյի մոտ:
4. A բնական թվի 2%-ը մեծ է B բնական թվի 3%-ից: Ճի՞շտ է արդյոք, որ A-ի 5%-ը մեծ է B-ի 7%-ից:
Լուծումներն ուղարկեք միայն This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև փետրվարի 20-ը:
Հիմնավորեք լուծումները, միայն պատասխանները մի ուղարկեք: Նշեք Ձեր և Ձեր մաթեմատիկայի ուսուցչի անունը, ազգանունը, դպրոցն ու դասարանը:
Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը): Տեղադրում եմ խնդիրների լուծումները:
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
1. 37·124 +21·124 + 58·554=124(37+21)+58*554=58*(124+554)=58*678:
2. Ըստ խնդրի պայմանի 11 խաղացողների գումարային տարիքը 11*22=242 է: Քանի որ խաղացողներից մեկին դաշտից հեռացնելուց հետո, մնացածների միջին տարիքը 21 է, ապա մնացած 10-ի գումարային տարիքը 10*21=210 է: Ուրեմն դաշտից հեռացված խաղացողի տարիքը` 242-210=32 է:
3. Քանի որ Բուրատինոն ստացել է 50 կոնֆետ, ապա նա կատարել է 50 փոխանակում: Քանի որ գնալիս նա եվրո չուներ, ապա ստացած եվրոները նորից փոխանակել էր դոլարների: Բայց երկրորդ տիպի երկու գործողության արդյունքում ստացած եվրոներից ազատվելու համար անհրաժեշտ է առաջին տիպի 3 գործողություն: Այսպիսով նա 30 անգամ ստացել է 3 դոլար և 20 անգամ տվել է 5 դոլոր: Ուրեմն նրա դոլորները պակացել են 20*5-30*3=10 դոլարով:
4. Այո: Քանի որ A թվի 2%-ը մեծ է B թվի 3%-ից, ապա A թվի 4%-ը մեծ է B թվի 6%-ից և A թվի 1%-ը մեծ է B թվի 1%-ից: Ուրեմն A թվի 5%-ը մեծ է B թվի 7%-ից:
Հաղթողների և նրանց ուսուցիչների համար Անտարես ընկերությունը սահմանել է հետևյալ մրցանակները.
I մրցանակ
II մրցանակ
III մրցանակ
Ուսուցչի մրցանակ
կամ