Առաջադրանքների պատասխաններն ուղղարկում եք մեկ միասնական word կամ pdf փաստաթղթով` այն կցելով նամակին: Ցանկացած այլ տարբերակով ուղղարկված աշխատանք չի ստուգվի: |
1. Գտեք 1² + 2² + … + 99² գումարի վերջին թվանշանը:
2. Գոյություն ունի՞ թիվ, որի թվանշանների արտադրյալը 2013 է:
3. 1-ից 100 թվերից յուրաքանչյուրը բազմապատկել են իրեն հաջորդող երկու թվերով և ստացված թվերը գումարել են. 1 • 2 • 3 + 2 • 3 • 4 + … + 100 • 101 • 102: Ճիշտ է՞, որ արդյունքը հավասար է 2500000-ի:
4. Մարդն ունի աշխատանքի անցնելու երկու հնարավորություն: Երկու աշխատատեղում էլ առաջարկում են նույն սկզբնական աշխատավարձը` տարեկան 800000 դրամ: Առաջին աշխատատեղում խոստանում են ամեն տարի աշխատավարձը ավելացնել 100000 դրամով: Երկրորդում խոստանում է 6 ամիսը մեկ աշխատավարձը ավելացնել 25000 դրամով: Ո՞ր տարբերակն է նախընտրելի:
Լուծումներն ուղարկեք միայն This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, մինչև ապրիլի 15-ը:
Հիմնավորեք լուծումները, միայն պատասխանները մի ուղարկեք: Նշեք Ձեր և Ձեր մաթեմատիկայի ուսուցչի անունը, ազգանունը, դպրոցն ու դասարանը:
Մրցույթի արդյունքները ամփոփված են (տես հաղթողներ բաժինը):
Տեղադրում եմ խնդիրների լուծումները:
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
1. Զրոյով վերջացող թվերի քառակուսիները վերջանում են 0-ով: Մնացած գումարելիները կարելի է խմբավորել հետևյալ ձևով.
(1²+11²+21²+31²+...+ 91²)+ (2²+12²+22²+32²+...+ 92²)+ ...+ (9²+19²+29²+39²+...+ 99²):
Յուրաքանչյուր խմբում կա նույն թվանշանով վերջացող 10 թիվ, հետևաբար նրանց գումարը կվերջանա 0-ով: Այսպիսով, ամբողջ գումարը նույնպես կվերջանա 0-ով:
2. 2013 վերլուծենք պարզ արտադրիչների` 2013=3·11·61: Քանի որ 11-ը կամ 61-ը պարզ թվեր են և թիվը չի կարող ունենալ այդպիսի թվանշաններ, ապա այդպիսի թիվ գոյություն չունի:
3. Ոչ, քանի որ գումարելիներից յուրաքանչյուրը լինելով 3 հաջորդական թվերի արտադրյալ բաժանվում է 3-ի, հետևաբար գումարը նույնպես կբաժանվի 3-ի, բայց 2500000-ը չի բաժանվում 3-ի:
4. Դիտարկենք սպասվող եկամուտները ըստ աշխատատեղերի:
Առաջին աշխատատեղ.
I տարի- 800000դր
II տարի-900000դր
III տարի-1000000դր
Երկրորդ աշխատատեղ.
I տարի- 400000+425000=825000դր
II տարի-450000+475000=925000դր
III տարի-500000+525000=1025000դր
Այսպիսով, պարզ է դառնում, որ երկրորդ տարբերակը նախընտրելի է:
Հաղթողների և նրանց ուսուցիչների համար Անտարես ընկերությունը սահմանել է հետևյալ մրցանակները.
I մրցանակ
II մրցանակ
III մրցանակ
Ուսուցչի մրցանակ
կամ