Administrator -ի խոսքերից` #1358Բերում եմ կինետիկ էներգիայի երկու բանաձև, որոնք վերցրել եմ
en.wikipedia.org/wiki/Kinetic_energy-ից.
Համաձայն եմ, որ այս հարցը ՎիկիՊեդիայում (և ոչ միայն Վիկիպեդիայում) նույնպես թերի է շարադրված։ Իհարկե նուրբ և դժվարամարս հարց է, սակայն պատրաստ եմ քննարկել և ներկայացնել ավելի հիմնավոր բացատրություններ։ Միայն թե չեմ պատկերացնում, այս բաժնում իմաստ ունի՞ դա անել։ Գուցե, եթե իսկապես ցանկություն կա այս հարցերը քննարկելու, առանձին բաժին ստեղծվի՞։ Ինչևէ։
Նախ նշեմ, որ այս դժվարությունները շատ տարածված պատմական ժառանգություն են։
Ռելյատիվիստիկ մոտեցումների շրջանակում միակ ելակետը ինվարիանտներն են։ Մասնավորապես, էներգիա-իմպուլս (E/c,
p) քառաչափ փոփոխականի համար ինվարիանտությունն արտահայտող առնչությունը
(E/c)
2 -
p2 = a
2=invariant;
Այս առնչությունն արտահայտում է էներգիա-իմպուլս փոփոխականի ինվարիանտության երկու իմաստ.
1)-ը, երբ հաշվանքի մի իներցիալ համակարգից անցնում ենք մեկ այլ իներցիալ համակարգ, ապա այդ համակարգում նույնպես
(E'/c)
2 -
p'2 = a
2,
2)-ը, (որն առանձնապես հատուկ չի ներկայացվում և չի ընդգծվում) որ անկախ նրանից, թե մասնիկի արագությունը և/կամ դրանից կախված փոխազդեցությունը ինչպես է փոխվում, էներգիա-իմպուլս (E'/c,
p') քառաչափ փոփոխականի համար տեղի ունի ինվարիանտության վերը բերված առնչությունը։
Չմանրամասնելով, կարճ ասեմ, որ արտաքին դաշտում մասնիկի ընդհանրացված քառաչափ իմպուլսը ներկայացվում է
v արագությամբ շարժվող մասնիկի
մեխանիկական և շարժվող մասնիկի հետ
դաշտի փոխազդեցության իմպուլսների գումարով, այն է՝
(E/c,
p) = ( E
մ/c + (q/c)φ',
pմ + (q/c)
A' ),
որտեղ, (φ' ,
A' )-ը
v արագությամբ շարժվող մասնիկի հետ փոխազդեցության գործող պոտենցիալներն են։ Շեշտենք, որ մասնիկի փոխազդեցությունը դաշտի հետ դադարի և շարժման վիճակում էապես տարբեր են։
Քանի որ դադարի վիճակում մենք հստակ գիտենք, որ մասնիկի փոխազդեցությունը արտահայտվում է տրված ( φ ,
A )դաշտի պոտենցիալների միջոցով որպես ( qφ ,q
A ), իսկ E
մ/c = mc,
pմ = 0, ապա դադարի վիճակում ընհանրացված քառաչափ իմպուլսը հավասար է
(E/c,
p) = ( mc + (q/c)φ, (q/c)
A ), իսկ (E/c)
2 -
p2 = ( mc + (q/c)φ )
2 - (q/c)
2A2:
Վերջին արտահայտությունն արդեն ճիշտ կլինի կամայական համակարգի և կամայական արագության համար։ Եթե բաժանենք այս արտահայտությունը 2m-ի վրա և խմբավորենք, ապա կստանանք
H = (E
2-(mc
2)
2)/2mc
2 =
p2/2m + qφ + (q
2/2mc
2)(φ
2 -
A2):
Այստեղ արդեն դժվար է պնդել, որ սա էներգիայի դասական` H =
p2/2m + U արտահայտությունը չէ, իսկ ռելյատիվիստիկ և դասական էներգիայի միջև կապը չի արտահայտվում H = (E
2-(mc
2)
2)/2mc
2 բանաձևով։
Ինչ արած, ցավոք , որ բարդ և երկար ստացվեց։
Ընդամենը հավելեմ, որ արդի ֆիզիկայի դժվարությունները պայմանավորված են վերը շարադրված հարցերով։ Մասնավորապես, քվանտային մեխանիկայում Դիրակի և Կլեյն-Գորդոնի ռելյատիվիստիկ հավասարումները կիրառելի չեն ուժեղ փոխազդեցությունները նկարագրելու համար հենց այն պատճառով, որ նրանցում շարժվող մասնիկի փոխազդեցությունը դաշտի հետ ենթադրվում է նույնը, ինչ որ անշարժ մասնիկի դեպքում։ Բնական է, երբ հաշվի է առնվում փոխազդեցության կախումը արագությունից և համակարգի ինվարիանտը ներկայացվում է վերը շարադրված արտահայտությամբ, ապա հակասությունները վերանում են, իսկ Դիրակի և Կլեյն-Գորդոնի ռելյատիվիստիկ հավասարումները դառնում են կիրառելի ցանկացած փոխազդեցությունների դեպքում։
Եթե էլի հարցեր կլինեն, խնդրեմ՝ կաշխատեմ հնարավորինս կարճ պատասխանել։