Եթե գիրքը շարժվում է դեպի աջ, ապա գրքի վրա ազդող շփման ուժը ուղղված կլինի դեպի ձախ` F
2-ը: Ընդհանրապես, գրքի և սեղանի միջև նույնպես կարող է լինել շփման ուժ:
Չորսուն չի կարող սեղանի նկատմամբ ձախ շարժվել, այն կամ շարժվելու է գրքի հետ որպես մեկ միասնական մարմին կամ կարող է գրքի նկատմամբ շարժվել դեպի ձախ: Ձեր գրածից հետևում է, որ չորսուն գրքի նկատմամբ շարժվում է դեպի ձախ: Նրա վրա ազդող շփման ուժը ուղղված կլինի դեպի աջ` F
1-ը: F
1-ի և F
2-ի մոդուլները հավասար են, բայց ոչ թե գրքի և չորսուի արագացումների մոդուլները: