Նախ ասեմ, որ այս դատողություններից հետևում է, որ շրջանագծի երկարությունը հավասար է տրամագծի կրկնապատիկին և ոչ թե տրամագծին:
Իսկ ինչ վերավերում է նրան, թե որտեղ է սխալը, ապա սխալն այն է, որ եթե շրջանագծերի թիվը անվերջի ձգտելիս կիսաշրջանագծերից յուրաքանչյուրի երկարությունը ձգտում է իր տրամագծին, ապա դրանից չի հետևում, որ նրանց գումարներն հավասար են:
Այդ հաշվի չառնելը մեզ կարող է բերել ավելի կոպիտ եզրակացության. 1/n-ը և 1/n2 երբ n-ը ձգտում է անվերջի երկուսն էլ ձգտում են զրոյի, բայց 1/n-ի շարքը, այսինքն n-ը 1-ից անվերջ գումարը տարամետ է` անվերջ մեծ է, իսկ 1/n2-ու շարքը զուգամետ է և գումարը հավասար է Pi2/6: