Հիմա 165  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 11 ամիս առաջ #33

Կներեք petmat, ես բան չհասկացա: Երկուական համակարգը ի՞նչ է: Կամ ինչու է պետք թվանշաների տեղերը փոխել: Միշտ պետք է թվանշաններ ավելացնել մինչև 5 հատը լրանա, թե դա 5 գ տարբերության դեպում է այդպես: Խնդրում եմ ավելի մանրամասը բացատրեք: Ուսուցիչները կարող է հասկանում են կամ իրենք էլ իրենց լուծումը ունեն: Բայց աշակերտի համար հասկանալի չէ:
Tatevvk գետի խնդիրը ավելի շատ ֆիզիկայի խնդիր չէ՞:Կախված պարանի տեսքը ինչպես պարզեմ:
  • hayk_15
  • hayk_15's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 11 ամիս առաջ #37

hayk_15 -ի գրառումից:
Կներեք petmat, ես բան չհասկացա: Երկուական համակարգը ի՞նչ է: Կամ ինչու է պետք թվանշաների տեղերը փոխել: Միշտ պետք է թվանշաններ ավելացնել մինչև 5 հատը լրանա, թե դա 5 գ տարբերության դեպում է այդպես: Խնդրում եմ ավելի մանրամասը բացատրեք: Ուսուցիչները կարող է հասկանում են կամ իրենք էլ իրենց լուծումը ունեն: Բայց աշակերտի համար հասկանալի չէ:

Ենթադրեք 1 իսկականի կշիռը 10 գրամ է: Մեք կշռում ենք վերցված 31 հատը (տես իմ նախորդ գրառումը):
Ենթադրենք ստացվեց 300 գրամ, 310-300=10 : 10 =2+8=2^1 +2^3: Այսինքն կեղծ պարկերն են 1-ին և 3-րդ համարի պարկերը:
10-ը երկուական համակարգում հավասար է 1010: հնգանիշ ենք դարձնում, որովհետև պարկերի քանակն է հավասար 5-ի: Կունենանք 01010: Գրենք հակառակ կարգով 01010: 1-էրը ցույց են տալիս կեղծ պարկերի տեղը:
Եթե կեղծ դրամներով պարկերի քանակը լիներ 3, նորից կհամարակալեինք պարկերը` սկսելով 0 համարից և յուրաքանչյուր պարկից կվերցնեինք համապատասխանաբար 3^0 , 3^1, 3^2, 3^3, 3^4 հատ դրամներ, ընդամենը 121 հատ: Ենթադրենք կշռելուց հետո ստացվեց 31գրամի տարբերություն, 31= 3^0+3^1+3^3 դա կնշանակի, որ կեղծ դրամներով պարկերի համարներն են` 0, 1 , 3 :
  • petmat
  • petmat's Avatar
Վերջին խմբագրումը: 9 տարի 11 ամիս առաջ by petmat.
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 11 ամիս առաջ #38

Հիմա հասկանալի է: Շնորհակալություն petmat:
  • hayk_15
  • hayk_15's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 11 ամիս առաջ #40

Ուզում եմ առաջարկել մի փոքր խնդիր, թեպետ ես մաթեմատիկ չեմ:
Հունվար ամսին եղել է 4 երկուշաբթի և 4 ուրբաթ:Շաբաթվա ինչ օր է եղել հունվարի 20-ը:
  • anushik
  • anushik's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 11 ամիս առաջ #48

hayk_15 -ի գրառումից:
Tatevvk գետի խնդիրը ավելի շատ ֆիզիկայի խնդիր չէ՞:Կախված պարանի տեսքը ինչպես պարզեմ:

Հայկ, գետի պնդիրը մաթեմատիկական է: Մի հուշում, չնայած դրանից հետո արդեն լուծումը պարզ է: Ամեն դեպքում, ինչպես տեսնում եմ, ոչ ոք չի անդրադառնում իմ խնդիրներին: :(
Ծանր պարանը կախվում է հիպերբոլական կոսինուսի օրենքով:
  • tatevvk
  • tatevvk's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 11 ամիս առաջ #49

dhgdhr
  • petmat
  • petmat's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 11 ամիս առաջ #68

Ողջունում եմ բոլորին
Ֆոռումի երիտասարդ մասնակիցների համար առաջարկում եմ հետևյալ գլուխկոտրուկը,որը ցիտում եմ ռուսական հայտնի խնդրագրքից:
Դևը սպառնաց ուտել Իվանուշկային, եթե վերջինս չլուծի իր տված խնդիրը`
"Առավոտյան կմտապահեմ երեք թվանշան` a,b,c :Դու ինձ կասես ուզածդ երեք թվերը` x,y,z:
Կլսեմ քեզ և կհայտնեմ հետևյալ արտահայտության արժեքը` N=ax+by+cz: Եթե N թիվը լսելուց հետո ասես,
a,b,c ինչի էին հավասար քեզ կազատեմ, եթե ոչ` կուտեմ"

Հնարավոր է օգնել Իվանուշկային?
  • Levon
  • Levon's Avatar
The administrator has disabled public write access.

RE: Մաթեմատիկական գլուխկոտրուկներ 9 տարի 10 ամիս առաջ #78

Հայկ, գետի խնդիրը մաթեմատիկական է: Մի հուշում, չնայած դրանից հետո արդեն լուծումը պարզ է: Ամեն դեպքում, ինչպես տեսնում եմ, ոչ ոք չի անդրադառնում իմ խնդիրներին:
Ծանր պարանը կախվում է հիպերբոլական կոսինուսի օրենքով:

tatevvk, Ձեր գրածից էլ հետևում է, որ խնդիրը ունի լուրջ ֆիզիկական հիմք: Ապացուցել, որ պարանը կախվում է կոսինուս հիպերբոլականի օրենքով, լուրջ խնդիր է:Բացի այդ, հետո էլ ինտեգրալ է պետք հաշվել, որ խնդիրը լուծեք: Այնպես, որ այդպիսի խնդիր, այն էլ գլուխկոտրուկների բաժնում, չարժե առաջարկել:
Խնդրանք բոլոր մասնակիցներին. խնդիր կամ գլուխկոտրուկ գրելուց առաջ մի հատ պատկերացրեք, որ դրա լուծումը ֆորումում Դուք եք գրելու: Եթե նույնիսկ լուծումը գիտեք, ապա կարող են առաջանալ բազմաթիվ տեխնիկական դժվարություններ դա ֆորումում ներկայացնելիս, և կարող է շատ ժամանակ պահանջվի այդ ամենը ձևակերպելու համար: Մի խոսքով աշխատեք գրել խնդիրներ, որոնց լուծումը ներկայացնելը հեշտ է (լուծումը կարող է և բավականին դժվար լինել):

Petmat-ի գրառումն էլ, ինչ-որ կերպ կարելի է հասկանալ: Բայց առաջարկում եմ ավելի նուրբ և պարզ արտահայտվել:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 404
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 9 տարի 10 ամիս առաջ by Administrator. Reason: վրիպակ
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top