Ունենք 5 պարկ(պարկերի թիվը էական չի)ոսկյա դրամներ եւ կշռաքարեր: Երկու պարկերում դրամները կեղծ են:Կեղծը թեթեւ է իսկականից 1 գրամով(իսկականի կշիռը հայտնի է):Ընդանենը մեկ կշռումով ինչպե՞ս գտնենք կեղծ դրամներով պարկերը:
Naghekyan-ի մոտեցումը ինձ շատ դուր եկավ, սակայն չեմ կարծում, որ այն օգտակար կլինի ընդհանուր խնդիրը լուծելիս:
Այլ լուծում.
Պարկերը համարակալենք 0,1,2,3,4 եւ յուրաքանչյուր պարկից վերցնենք համապատասխանաբար 2^0=1, 2^1=2, 2^2=4, 2^3=8 եւ 2^4=16 ընդամենը 1+2+4+8+16=31 հատ ոսկյա դրամներ:
Ենթադրենք կշռելուց հետո ստացվեց 5գրամի տարբերույուն: 5-ը բերենք 2-ական համակարգի 101:Ձախից ավելացնենք այնքան 0-ներ, որ ստացվի հնգանիշ թիվ, կունենանք 00101, ստացված թիվը գրենք հակառակ կարգով 10100: 1-էրը ցույց են տալիս կեղծ դրամների տեղը (տվյայ դեպքում 0համարի եւ 2-րդ համարի պարկեր):