contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: Խնայեք ձեր ժամանակը

Խնայեք ձեր ժամանակը 6 տարի 4 ամիս առաջ #694

Գրառումս սկսեմ մի անեկտոդով.

Երկու տղամարդ մի մեծ գերան են սղոցում` երկու բռնականի մեծ սղոցով:
Մոտենում է երրորդը և մի քիչ նայելուց հետո ասում.
- Սղոցը պետք է սրել:
- Մի խանգարի, ժամանակ չունենք, թող գործներս անենք,- պատասխանում են սղոցողները:

Սովորաբար, երբ գործընկերների հետ շփվելիս ասում ես ժամանակակից տեխնոլոգիաների` ինտերակտիվ միջավայրերի, սլայդների (PowerPoint), անիմացիաների ու վիդեոդասերի օգտակարության ու կարևորության մասին, նմանատիպ պատասխան ես լսում կամ նման բան է մտքներովն անցնում, բայց մի քիչ այլ ձևակերպումներով. Բա մենք ժամանակ ու հնարավորություն ունենք էդ տեսակ բաներով զբաղվելու համար կամ առաջ, որ դրանք չկային, ինչ է աշակերտներն ու ուսանողները չէի՞ն սովորում:

Ես հասկանում եմ, որ երբ մարդը 5-7 դաս անելուց հետո տուն է գնում ու դեռ տանն էլ անելու ահագին բան ունի, օրինակ, ստուգելու տետրեր, հաջորդ օրվա դասերին պատրաստվել, պլան-կոնսպեկտ և այլն, ապա նոր բաներ սովորելու ու նոր նյութեր ստեղծելու ոչ ժամանակ, և ոչ էլ տրամադրություն չի ունենա:

Բայց եկեք փորձենք նայել հակառակ կողմից:
Պատկերացրեք, որ դուք ունեք որակյալ վիդեոդասեր, պրեզենտացիաներ, էլեկտրոնային թեստեր և այլն:
Եթե այդ ամենը ունեք, ապա սովորական վիճակի հետ համեմատած ժամանակի ահագին խնայողություն կունենաք: Թեկուզ միայն էլեկտրոնային թեստերի միջոցով ահագին ժամանակ կտնտեսեք, քանի որ դրանք ձեզ կազատեն տարբերակներ կազմելու, հետո էլ աշխատանքները ձեռքով ստուգելու ահագին աշխատանքից: Ազատված ժամանակը կարող եք օգտագործել հազար ու մի ձևով: Կարող եք օգտագործել ինքնակրթության կամ ստեղծագործելու համար, կարող եք տրամադրել հանգստին, որի կարիքը կարծում եմ կունենաք:

Բնական հարց է առաջանում. Որտեղից հայտնվեցին այդ նյութերը:
Հնարավոր տարբերակներից մեկը այն է, որ դուք այն վերցրած լինեք ինտերնետից, մասնավորապես, հենց այս կայքից` mathnet.am-ից: Մյուս տարբերակը այն է, որ դրանք դուք ինքներդ պատրաստած լինեք: Կարևոր է հաշվի առնել, որ պատրաստելու եք մեկ անգամ, բայց օգտագործելու եք տարիներ շարունակ: Այնպես, որ նույնիսկ այդ տարբերակը վերջնական առումով ժամանակի ու էներգիայի խնայողություն է տալու:

Մի ուրիշ, ոչ քիչ կարևոր տեսանկյունից էլ նայենք այս ամենին:
Ուսուցիչները, հատկապես երիտասարդները, բավականին լարվում են, երբ գիտեն, որ իրենց մոտ դասալսում է լինելու կամ բաց դաս պիտի անցկացնեն:
Եթե դուք օգտագործեք ձեր պատրաստած կամ այլ տեղից ձեռք բերած, բայց որակյալ վիդեոդասեր ու պրեզենտացիաներ, ապա ցանկացած նորմալ ստուգող ձեզանից գոհ կգնա:
Եվ ստուգումը ձեր համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ` չառաջացնելով ոչ մի լարվածություն:

Եվ ամենագլխավորը. Ունենալով այդպիսի օգուտներ` դուք ոչինչով չեք նվազեցնելու կամ վատացնելու ոչ ուսուցման արդյունավետությունը, ոչ էլ սովորողների գիտելիքների որակը: Ընդհակառակը, թե մեկը, թե մյուսը բարելավվելու են: Վիդեոդասերն ու պրեզենտացիաները շատ ավելի լավ են ընկալվում, ու դասը ավելի լավ է յուրացվում, էլ չեմ ասում այնպիսի թեմաների մասին, որոնք ինչ-որ բաների դինամիկային են վերաբերվում: Դրանք սովորական միջոցներով ոչ մի կերպ չեք կարող ցուցադրել: Գեղագիտական առումով էլ այս միջոցները անհամեմատ ավելի լավն են, քան կավիճն ու գրատախտակը:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 401
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 6 տարի 4 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re: Խնայեք ձեր ժամանակը 6 տարի 4 ամիս առաջ #695

Պատահեց այպես, որ ժամանակ չունեյի, բայց պետք էր աշակերտների հետ զբզղվել:Աշակերտներին ասեցի, որ գրեն իրենց E-mail հասցեները ու գնան տուն (չմոռանան հետևել իրանց էլ. փոստին): Երբ ազատ ժամանակ գտա, նշված հասցեներով ուղարկեցի հանձնարարությունները (ցուցումներով): Նույն փորցը մի քանի անգամ կրկնլով, համոզվեցի դրա արդյունավետության մեջ: Ստացվեց, որ ես աշակերտների հետ զբաղվում եմ ինձ հարմար ժամերի, նրանք էլ հանձնարաթությունները կատարում են`իրենց հարմար ժամերին: Առաջացավ կայք ստեզծելու գաղափարը: Աշակերտների հետ շփումները այս ձևով ավելի հարմար է:
Թե վերջը ինչ կլինի, չեմ կարող ասել, կապրենք` կտեսնենք:

www.matps.do.am
  • petmat1
  • petmat1's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Expert Boarder
  • Գրառումներ. 128
  • Ստացած շնորհակալությունները. 8
  • Վարկանիշ: 26
The administrator has disabled public write access.

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top