contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat

Թեմա: Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից

Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից 7 տարի 4 ամիս առաջ #427

Դավիթ Հիլբերտը (1862-1943) իր դասախոսություններից մեկի ժամանակ ասել է. "Ամեն մարդ ինչ-որ մտահորիզոն ունի: Երբ դա նեղանում և դառնում է անվերջ փոքր, վերածվում է կետի: Այդ ժամանակ մարդն ասում է."Սա իմ տեսակետն է"":
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից 7 տարի 4 ամիս առաջ #434

Այն տարիներին, երբ Մյունխենում ապրում էր հայտնի տեսաբան ֆիզիկոս Առնոլդ Զոմերֆելդը (1868 - 1954), քաղաքի տրոլեյբուսներն ամռանը հովացվում էին առաստաղի երկու անցքերի մեջ տեղադրված վինտիլյատորներով, որոնք շարժիչ չունեին:
Մի ուանող նկատել էր, որ համարիա միշտ նույն տրոլեյբուսի վինտիլատորները պտտվում էին հակառակ ուղղություններով, չնայած դրանք երկուսն էլ կարող էին պտտվել ինչպես ժամսլաքի ուղղությամբ, այնպես էլ հակառակ ուղղությամբ:
Ուանողը խնդրել էր Զոմերֆելդին, որ բացատրի այդ երևույթը:
- Սա հեշտությամբ բացատրվում է,- ասել էր տեսաբանը:
- Օդը մտնելով առաջին վինտիլյատոր` նրան պատահական ուղղությամբ պտույտ է հաղորդում: Երբ տրոլեյբուսը շարժվում է, առաջին վինտիլյատորից մղված օդը տարածվում է առաստաղով և հասնելով երկրորդ վինտիլյատորին նույն ուղղությամբ պտույտ է հաղորդում նաև երկրորդին:
- Բայց, պրոֆեսոր, - բողոքել էր ուսանողը, - դրանք գրեթե միշտ պտտվում են տարբեր ուղղություններով:
- Այդպես, - ասել է Զոմերֆելդը, բայց դա ավելի հեշտ է բացատրել:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 7 տարի 4 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից 7 տարի 4 ամիս առաջ #439

Հայտնի է, որ տեսաաբան ֆիզիկոսները ոչ միայն չեն կարողանում օգտվել փորձարարական սարքերից, այլ նույնիսկ փչացնում են դրանք:
Ասում են, որ այդ հատկությամբ շատ ուժեղ էր Պաուլին: Շատ փորձարարներ համարում էին, որ նրան չի կարելի թողնել լաբորատորիա, եթե չեք ուզում, որ բոլոր սարքերը շարքից դուրս գան:
Մի անգամ Ջ. Ֆրանկի Գյոթինգենի լաբորատորիայում պայթուն տեղի ունեցավ, բարեբախտաբար առանց մարդկային զոհերի: Հետագայում Ֆրանկը ասել է, որ իրեն հաջողվել է պարզել, որ հենց այդ պահին Գյոթինգենի կայարանում, լաբորատորիայից մի քանի կիլոմետր հեռու, կանգ է առել մի գնացք, որում գտնվել է Պաուլին: Եվ Ֆրանկը ավելացրել է. “Այդ էֆեկտի գործողության շառավիղը ստիպում է մտածել, որ Պաուլին բոլոր ժամանակների մեծագույն տեսաբանն է”:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից 7 տարի 4 ամիս առաջ #445

Մի անգամ ուշ երեկոյան Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա, ուր դեռ աշխատում էր նրա աշակերտներից մեկը:
-Այսքան ուշ ի՞նչ եք անում:
-Աշխատում եմ,- եղավ պատասխանը:
-Իսկ ի՞նչ եք անում Դուք ցերեկը:
-Իհարկե աշխատում եմ, պատասխանեց աշակերտը:
-Իսկ վաղ առավոտյան էլ ե՞ք աշխատում:
-Այո, պրոֆեսոր,-հաստատեց աշակերտը` սպասելով գովեստի:
-Ռեզերֆորդը մռայլվեց և զայրացած հարցրեց.-Իսկ ե՞րբ եք Դուք մտածում:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից 7 տարի 3 ամիս առաջ #502

Ֆրանսիացի մաթեմատիկոս և լուսավորիչ Դ’Ալամբերը (1771-1783) մի ամգամ մի ազնվականի որդու մաթեմատիկա է սովորեցնում, որը շատ թույլ էր: Նրան պարզագույն մի բան ապացուցելու մի քանի անհաջող փորձերից հետո Դ’Ալամբերը հուսահատ բացականչում է.
-Պարոն, ազնիվ խոսք` այդ թեորեմը ճիշտ է:
Աշակերտը զարմացած պատասխանում է.
-Ինչո՞ւ Դուք միանգամից ինձ այդպես չասացիք: Դուք ազնվական եք, ես նույնպես, այնպես, որ Ձեր ազնիվ խոսքը ինձ լրիվ բավարար էր:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 402
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից 6 տարի 2 ամիս առաջ #1127

Էյնշտեյնը շատ էր սիրում Չարլի Չապլինի իլմերը և մեծ համակրանքով էր վերաբերվում նրան և նրա հուզիչ դերերին: Մի անգամ նա ոնամակ է ուղարկում Չապլինին.
<<Ձեր <<Gold rush>>(<<Золотая лихорадка>>) ֆիլմը պարզ է բլորին, և ես համոզված եմ,որ դուք Մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն>>:
Չապլինը պատասխանում է.
<<Ես ձեզնով ավելի շատ եմ հիացած: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց Դուք ինչևէ Մեծ մարդ եք դարձել: Չապլին>>: :)
  • Einshtein
  • Einshtein's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Հետաքրքիր դեպքեր գիտնականների կյանքից 5 տարի 11 ամիս առաջ #1311

Մի լրագրող հարցնում է Էյնշտեյնին.
_ Եթե դուք ունեք բլոկնոտ կամ գրառումների գրքույկ, որտե՞ղ եք դուք գրառում Ձեր մեծ մտքերը:
Էյնշտեյնը նայում է նրա վրա և պատասխանում.
_ Երիտասարդ, իսկապես մեծ մտքերը գալիս են այքան հազվադեպ, որ դժվար չէ դրանք նաև հիշելը:
  • Einshtein
  • Einshtein's Avatar
The administrator has disabled public write access.

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top