Այն տարիներին, երբ Մյունխենում ապրում էր հայտնի տեսաբան ֆիզիկոս Առնոլդ Զոմերֆելդը (1868 - 1954), քաղաքի տրոլեյբուսներն ամռանը հովացվում էին առաստաղի երկու անցքերի մեջ տեղադրված վինտիլյատորներով, որոնք շարժիչ չունեին:
Մի ուանող նկատել էր, որ համարիա միշտ նույն տրոլեյբուսի վինտիլատորները պտտվում էին հակառակ ուղղություններով, չնայած դրանք երկուսն էլ կարող էին պտտվել ինչպես ժամսլաքի ուղղությամբ, այնպես էլ հակառակ ուղղությամբ:
Ուանողը խնդրել էր Զոմերֆելդին, որ բացատրի այդ երևույթը:
- Սա հեշտությամբ բացատրվում է,- ասել էր տեսաբանը:
- Օդը մտնելով առաջին վինտիլյատոր` նրան պատահական ուղղությամբ պտույտ է հաղորդում: Երբ տրոլեյբուսը շարժվում է, առաջին վինտիլյատորից մղված օդը տարածվում է առաստաղով և հասնելով երկրորդ վինտիլյատորին նույն ուղղությամբ պտույտ է հաղորդում նաև երկրորդին:
- Բայց, պրոֆեսոր, - բողոքել էր ուսանողը, - դրանք գրեթե միշտ պտտվում են տարբեր ուղղություններով:
- Այդպես, - ասել է Զոմերֆելդը, բայց դա ավելի հեշտ է բացատրել: