Հիմա 410  հյուր և 2 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: ֆիզիկա

ֆիզիկա 14 տարի 1 շաբաթ առաջ #309

Որոշ պրոցեսի արդյունքում γ=1,3 ադիաբատի ցուցիչով իդեալական գազի ծավալը մեծացել է α=3 անգամ, իսկ ճնշումը` փոքրացել β=3 անգամ, մոլի քանակը` ν: Գտնել գազի էնտրոպիայի փոփխությունն այդ պրոցեսի ընթացքում:

Խնդրում եմ օքնեք եթե կարող եք, ես պատասխանին մոտ եմ ստանում, բայց ոչ պատասխանը:
Պատ.` ΔS=νR(γlnα-lnβ)(γ-1)=-11(Ջ/Կ):

Նախապես շնորհակալություն
  • nabroyan
  • nabroyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:ֆիզիկա 14 տարի 1 շաբաթ առաջ #310

Տարօրինակ է!!!

1)Ինչպես եք թվային պատասխան ստացել, եթե մոլերի թիվը չունի թվային արժեք?
2)Ենթադրենք թե տրավծ է, դուք եք մոռացել գրել: Հապա ինչպես է ΔS=νR(γlnα-lnβ)(γ-1) արտահայտության արժեքը բացասական լինում?
3)Իսկ խնդրի դրվածքը? Չէ որ ադիաբատ պրոցեսում էնտրոպիայի փոփոխությունը 0 է:

Հետաքրքիր է` որտեղ եք հանդիպել այս խնդիրը:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:ֆիզիկա 14 տարի 1 շաբաթ առաջ #311

Թվային պատասխանը ճիշտ կստացվի, եթե ν=2 և α=2, սա վերցված է ոչ հայկական խնդրագրքից, բայց ես սա հանդիպել եմ հայկական խնդրագրքում այնպես, ինչպես ներակայացրել եմ: Թվային պատասխանը թողնենք մի կողմ, կարևորը տառային պատասխանն է: Ճիշտ է, տրված է ադիաբատի ցուցիչը, բայց պրոցեսը ամենևին էլ պարտադիր չէ որ լինի ադիաբատ, այլապես խնդրում կնշվեր և պատասանը իրոք կլիներ 0:
  • nabroyan
  • nabroyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:ֆիզիկա 14 տարի 1 շաբաթ առաջ #318

Դիտարկեք տրված պրոցեսը 2 պրոցեսսների հաջորդականություն. I իզոխոր և II իզոբար:
I) P0,V0,T0->P0/β,V0,T0
II) P0/β,V0,T0/β->P0/β,αV0,αT0

Այնուհետև յուրաքանչյուր պրոցեսի համար գրում եք էնտրոպիայի փոփոխությունը: Դրանք բերված են առանձին ինտեգրալներով.


Նկատեք, որ ձեր մետ պատասխանը սխալ է գրված:
  • naghekyan
  • naghekyan's Avatar
Վերջին խմբագրումը: 14 տարի 1 շաբաթ առաջ by naghekyan.
The administrator has disabled public write access.

Re:ֆիզիկա 14 տարի 1 շաբաթ առաջ #323

Շատ-շատ շնորհակալություն naghekyan: Իրոք, ես էլ համոզվեցի, որ պատասխանը սխալ է գրված:
  • nabroyan
  • nabroyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:ֆիզիկա 13 տարի 1 ամիս առաջ #835

Հարգելի այցելուներ ինչպես կարող ենք գտնել սկավառակի գծային արագությունը նրա կամայական կետում եթե սկավառակը պտտվում է իր պտտման առանքի շուրջը:
  • HAYKASR
  • HAYKASR's Avatar
The administrator has disabled public write access.

Re:ֆիզիկա 13 տարի 1 ամիս առաջ #836

  • Azara
  • Azara's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 1 ամիս առաջ by Azara.
The administrator has disabled public write access.

Re:ֆիզիկա 13 տարի 1 ամիս առաջ #882

Երբ փակ անոթում գոլորշին կլինի հագեցած?
  • Nyutoni anhayt 4-rd orenq
  • Nyutoni anhayt 4-rd orenq's Avatar
Վերջին խմբագրումը: 13 տարի 1 ամիս առաջ by Nyutoni anhayt 4-rd orenq.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top