Նախորդ հարցերից հայտնի է, որ AD:DC=3:4, հետևաբար AD/AC=3/7:
BC||ED=> եռանկյուն EAD-ն և եռանկյուն BAC-ն նման են => ED/BC=AD/AC=3/7
Հայտնի է նաև, որ S(EDFB)=24 քառ. սմ : EDFB-ն զուգահեռագիծ է,նրա մակերեսը անկյունագծով կիսվում է, ուստի S(BED)= S(EDFB)/2=12 քառ.սմ:
BED և CED եռանկյունները հավասարամեծ են, քանի որ ունեն ընդհանուր ED հիմք, B և C գագաթները գտնվում են ED-ին զուգահեռ BC ուղղի վրա, այսինքն S(CED)= S(BED)=12 քառ.սմ:
BC||ED=> եռանկյուն EOD-ն և եռանկյուն COB-ն նման են => EO/OC=ED/BC=3/7 => EO/EC=3/10:
EOD և CED եռանկյունները ունեն D գագաթից տարված ընդհանուր բարձրություն, ուստի նրանց մակերեսները հարաբերում են ինչպես հիմքերը, այսինքն S(EOD)/S(CED)=EO/EC=3/10 =>S(EOD)=S(CED)*3/10=3,6 քառ.սմ: