Որպեսզի ապացուցենք, որ 3 հաջորդական թվերի արտադրյալը բաժանվում է 6-ի, պետք է ապացուցենք, որ այդ արտադրյալը բաժանվում է և 2-ի, և 3-ի:
Ենթադրենք, թե այդ թվերը սրանք են` n, n+1, n+2:
Դե, 2-ի բաժանվելը ակնհայտ է, քանի որ 3 հաջորդական թվերից գոնե մեկը զույգ է:
Ինչ վերաբերվում է 3-ի բաժանվելուն, ապա բավական է նշել, որ թիվր 3 կամ բաժանվում է առանց մնացորդի, կամ էլ կարող է ունենալ 1 կամ 2 մնացորդ: Այսպիսով, եթե n-ը բաժանվում է 3-ի, խնդիրը լուծված է: Եթե չի բաժանվում, ապա տալիս է 1 մնացորդ կամ 2: 1 մնացորդի դեպքում 3-ի կբաժանվի n+2-ը, իսկ 2 մնացորդի դեպքում n+1-ը:
Ահա և ապացուցվեց պնդումը: