- Ամեն մի նոր կառուցման համար բացեք GeoGebra-ի նոր ֆայլ, թաքցրեք Օբյեկտների վահանակը, Մուտքագրումն ու կոորդինատային առանցքները:
- Փոխեք նշանակումների կարգավորումները` դնելով Միայն նոր կետերի համար (մենյու Կարգավորումներ→Նշանակումներ):
- Վերհիշեք այն երկրաչափական պատկերի սահմանումը կամ հայտանիշները, որն ուզում եք կառուցել:
- Փորձեք պարզել թե GeoGebra-ի որ գործիքներն են պետք այդ պատկերը կառուցելու համար (օրինակ, ուղիղ անկյան համար – Ուղղահայաց ուղիղ գործիքը):
- Կառուցումն սկսելուց առաջ համոզվեք, որ գիտեք յուրաքանչյուր գործիքի օգտագործման ձևը: Եթե չգիտեք ինչպես աշխատել տվյալ գործիքով, ընտրեք այդ գործիքը (սեղմեք դրա վրա) ու կարդացեք գործիքների վահանակի հուշումը:
- Կառուցում սկսելուց առաջ փորձարկեք բոլոր նոր գործիքները:
- Սխալվելու դեպքում հիշեք Չեղյալ համարեմ` ու Ետ բերեմ` կոճակների մասին:
- Կառուցումն ստուգելու համար հաճախ օգտագործեք Տեղաշարժեմ գործիքը`(օրինակ, տեղաշարժելով կետը կարող եք պարզել, թե դա իրո՞ք պատկանում է ուղղին կամ շրջանագծին, տեղաշարժեր անելով կարող եք պարզել նաև հ՞ո չեք ստեղծել ոչ անհրաժեշտ օբյեկտ):
Նոր գործիքների ներկայացում
- Բազմանկյուն գործիքը`
Ակտիվացրեք Բազմանկյուն գործիքը և սեղմեք կառուցվող բազմանկյան գագաթների վրա: Որպես գագաթներ կարող են ծառայել արդեն կառուցված կետերը, հնարավոր է նաև այդ կետերն ստեղծել «ընթացքից»: Միացրեք վերջին և առաջին գագաթները` բազմանկյունը փակելու համար: Միշտ գագաթները միացրեք շարժվելով ժամսլաքի հակառակ ուղղությամբ: - Միջնուղղահայաց գործիքը`
- Երկու օբյեկտի հատում գործիքը`
- Շրջանագիծ ըստ կենտրոնի և կետի գործիքը`
Առաջին կետը որոշում է շրջանագծի կենտրոնը, երկրորդը` շառավիղը: Այդ կետերը կարող են լինել արդեն կառուցված կետեր կամ կարող են կառուցվել «ընթացքից»:
Կառուցման քայլերը
1․Գծեք կամայական ABC եռանկյուն:
2․Կառուցեք եռանկյան երկու կողմերի միջնուղղահայացները:
Դիտողություն: Երրորդ կողմի միջնուղղահայացը պետք չէ կառուցել, քանի որ եռանկյան բոլոր կողմերի միջնուղղահայացները հատվում են մի կետում:
3.Նշեք կառուցված միջնուղղահայացների հատման D կետը:
4.Կառուցեք D կենտրոնով ու ABC եռանկյան գագաթներից որևէ մեկով անցնող շրջանագիծ:
5.Շարժելով A, B, C կետերը` փորձարկեք կառուցումը:
Առաջադրանք: Շարժեք A, B, C կետերը հետևյալ հարցերին պատասխանելու համար:
Կարո՞ղ է եռանկյանն արտագծած շրջանագծի կենտրոնը գտնվել եռանկյունուց դուրս: Եթե այո, ապա ինչպիսի՞ եռանկյան համար:
3.2 Քառակուսու կառուցումը
Նոր գործիքների ներկայացում
- Ուղղահայաց ուղիղ գործիքը`
Ընտրելով Ուղղահայաց ուղիղ գործիքը` սեղմեք արդեն գոյու-թյուն ունեցող կետի և ուղղի վրա, որպեսզի կառուցեք այդ կետով անցնող ու տվյալ ուղղին ուղղահայաց ուղիղ: - Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը գործիքը`
Ակտիվացնելով այս գործիքը` հերթով սեղմեք բոլոր այն օբյեկտների վրա, որոնք ուզում եք թաքցնել, հետո ակտիվացրեք այլ գործիք: Եթե նորից ակտիվացնեք Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը գործիքը, ապա թաքցրած օբյեկտները կդառնան տեսանելի:
Օգտագործվելու են աղյուսակում ներկայացված գործիքները: Համոզվեք, որ գիտեք այդ գործիքներից յուրաքանչյուրի օգտագործման ձևը:
Հատված ըստ երկու կետի | Բազմանկյուն | ||
Ուղղահայաց ուղիղ | Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը | ||
Շրջանագիծ ըստ կենտրոնի և կետի | Տեղաշարժեմ | ||
Երկու օբյեկտի հատումը |
Կառուցման քայլերը
1.Գծեք A և B ծայրակետերով a = AB հատվածը:
2.Կառուցեք B կետով անցնող և AB-ին ուղղահայաց b ուղիղը:
3.Կառուցեք B կենտրոնով շրջանագիծ, որն անցնում է A կետով:
4.Նշեք այդ շրջանագծի և b ուղղի հատման C կետը:
5.Կառուցեք A կետով անցնող և AB-ին ուղղահայաց d ուղիղը:
6.Կառուցեք A կենտրոնով շրջանագիծ, որն անցնում է B կետով:
7.Նշեք այդ շրջանագծի և d ուղղի հատման D կետը:
8.Բազմանկյուն գործիքով կառուցեք ABCD բազմանկյունը:
Հիշեցում: D կետը ընտրելուց հետո չմոռանաք ևս մեկ անգամ սեղմել A կետի վրա:
9.Թաքցրեք շրջանագծերն ու ուղղահայաց ուղիղները:
10.Փորձարկեք կառուցված քառակուսին:
Կառուցումն սկսելուց առաջ վերհիշեք հավասարակողմ եռանկյան սահմանումը:
Նոր գործիքի ներկայացում
Անկյուն գործիքը`
Որևէ անկյան մեծությունը չափելու համար ընտրեք Անկյուն գործիքը և ժամսլաքի հակառակ ուղղությամբ հերթով սեղմեք այդ անկյունը որոշող երեք կետերի վրա: GeoGebra-ն անկյունը միշտ ստեղծում և չափում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ:
Կառուցման քայլերը
1. | Կառուցեք AB հատված: | |
2. | Կառուցեք A կենտրոնով ու B կետով անցնող շրջանագիծ: | |
Խորհուրդ: Շարժեք A և B կետերը` համոզվելու համար, որ շրջանագիծը կապված է դրանց հետ: | ||
3. | Կառուցեք B կենտրոնով շրջանագիծ, որն անցնում է A կետով: | |
4. | Նշեք շրջանագծերի հատման C կետը: | |
5. | Ժամսլաքի հակառակ ուղղությամբ կառուցեք ABC բազմակյունը: | |
6. | Թաքցրեք շրջանագծերը: | |
7. | Չափեք եռանկյան ներքին անկյունները: | |
Հուշում: Ներքին անկյունները միանգամից չափելու և նշելու համար քլիկ արեք բազմանկյան ներքին տիրույթում: | ||
8. | Պահեք կառուցումը: |
Կառուցման ճշտությունը ստուգելու համար շարժեք A և B կետերը:
Կառուցումը բարելավելու համար օգտագործեք Հատկություններ… դիալոգային պատուհանը:
Հատկություններ… դիալոգային պատուհանին հասնելու տարբեր հնարավորություններ կան.
• Օբյեկտի վրա աջ քլիկ արեք:
• Ընտրեք Հատկությունները...:
կամ
• Տեղաշարժեմ ռեժիմում կրկնակի քլիկ արեք օբյեկտի վրա:
• Բացվող Վերասահմանեմ պատուհանում ընտրեք Հատկությունները...:
• Ընտրեք այն օբյեկտները, որոնց ինչ-որ հատկություն ուզում եք միաժամանակ փոխել: Դրա համար սեղմած պահեք Ctrl կոճակը և ընտրեք փոփոխման ենթակա բոլոր օբյեկտները:
3.4 Կանոնավոր վեցանկյան կառուցումը
Օգտագործվելու են աղյուսակում ներկայացված գործիքները: Համոզվեք, որ գիտեք դրանցից յուրաքանչյուրի օգտագործման ձևը:
Շրջանագիծ ըստ կենտրոնի և կետի |
Անկյուն |
|||
Երկու օբյեկտի հատումը |
Ցույց տամ/Թաքցնեմ օբյեկտը |
|||
Բազմանկյուն |
Տեղաշարժեմ |
Կառուցման քայլերը
- Գծեք A կենտրոնով ու B կետով անցնող շրջանագիծ:
- Կառուցեք B կենտրոնով ու A կետով անցնող շրջանագիծ:
- Նշեք այդ երկու շրջանագծերի հատման կետերը որպեսզի ստանաք C և D գագաթները:
- Կառուցեք C կենտրոնով ու A կետով անցնող շրջանագիծ:
- Նշեք այդ շրջանագծի ու առաջին շրջանագծի հատման կետը, որպեսզի ստանաք E գագաթը:
- Կառուցեք D կենտրոնով ու A կետով անցնող շրջանագիծ:
- Նշեք այդ շրջանագծի ու առաջին շրջանագծի հատման կետը, որպեսզի ստանաք F գագաթը:
- Կառուցեք E կենտրոնով ու A կետով անցնող շրջանագիծ:
- Նշեք այդ շրջանագծի ու առաջին շրջանագծի հատման կետը, որպեսզի ստանաք G գագաթը:
- Բազմանկյուն գործիքով կառուցեք FGECBD վեցանկյունը:
- Չափեք վեցանկյան անկյունները:
Սա կարող եք անել Անկյուն գործիքով: Հիշեք, որ GegGebra-ն անկյունները նշում և չափում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ: Որպեսզի հատ-հատ չչափեք ու չնշեք վեցանկյան անկյունները, ընտրեք Անկյուն գործիքն ու քլիկ արեք FGECBD վեցանկյան ներքին տիրույթում:
- Փորձարկեք կառուցված վեցանկյունը:
Առաջադրանք: Հիմնավորեք կառուցման քայլերը: