Հիմա 88  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ
  • Էջ.
  • 1
  • 2

Թեմա: Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին

Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 14 տարի 3 ամիս առաջ #106

Ծնողական ժողով... Տղայի հայրը արդարանում է.
-Դե ինչ կարող ես անել, տղայիս մոտ մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս....
Ֆիզիկայի ուսուցիչը տեղից բացականչում է.
-Սխալվում եք, ձայնը վակուումում չի տարածվում!
  • naghekyan
  • naghekyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 14 տարի 3 ամիս առաջ #107

Մի անգամ Էյնշտեյնը Փրինսթոնի միջանցքում հանդիպեց երիտասարդ և շատ անտաղանդ մի ֆիզիկոսի: Երբ նրանք հավասարվեցին, երիտասարդը մտերմաբար դիմեց Էյնշտեյնին.
- Ինչպե՞ս եք, գործընկեր:
- Գործընկե՞ր,- հարցրեց զարմացած Էյնշտեյնը: Դուք նույնպես ռևմատիզմ ունե՞ք:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 14 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 14 տարի 2 ամիս առաջ #174

Դիմորդների պատասխաններից.


Հաղորդակից կոչվում են այն անոթները, որոնք իրենց միջով հաղորդում են հոսանք

Քանի որ վեկտորների հետ աշխատելը շատ դժվար է, նրանց սովորաբար պրոեկտում են x-երի առանցքի վրա, ծայրահեղ դեպքում y-ների առանցքի վրա

Ձայնային ալիքները դրանք այն ալիքներն են, որոնք տարածման հետ միաժամանակ արձակում են ձայներ:

Ալիքները հիմնականում լինում են տարբեր տեսակի:

Դեֆորմացիաներ են համարվում զսպանակից կախված բեռը, կամուրջի վրայով քայլող զորքը:

Մասնիկները ի պատիվ անգլիացի մեծ գիտնական Բրոունի1905թ ի վեր մասնակցում են Բրոունյան շարժում

Հարմոնիկ են կոչվում այն տատանումները որոնք առաջանում ե հարմոն նվագելիս:

Ձիաուժ կոչվում է այն ձիու ուժը, որի բարձրությունը մեկ մետր է, իսկ քաշը 75կգ եւ որը պահվում է Փարիզի մոտ գտնվող Սեւր քաղաքում:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
Վերջին խմբագրումը: 14 տարի 2 ամիս առաջ by Administrator.
The administrator has disabled public write access.

Re:Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 14 տարի 2 ամիս առաջ #183

Էյնշտեյնն այդ օրը լարված աշխատում էր: Ասիստենտը հիշեցնում է`
-Պարոն Էյնշտեյն, բոլոր թերթերը գրում են, որ այսօր Ձեր ծննդյան օրն է:
-Դե, լավ, լավ,- ասում է Էյնշտեյնն առանց գործից կտրվելու,- մի շնորհավորագիր էլ իմ կողմից ուղարկիր:
  • Anjela
  • Anjela's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 14 տարի 2 ամիս առաջ #206

Էյնշտեյնը շատ էր սիրում Չապլինին: Միանգամ նա նամակ գրեց Չապլինին հետևյալ բովանդակությամբ.
-Ձեր <Ոսկու տենդը> հասկանալի է աշխարհի բոլոր մարդկանց և դուք անպայման մեծ ու հռչակավոր կդառնաք:
Չապլինը պատասխանեց.
-Ձեր հարաբերականության տեսությունը շատ քչերին է հասկանալի:Դուք այնուամենայնիվ, արդեն մեծ ու հռչակավոր եք դարձել:
  • Anjela
  • Anjela's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 14 տարի 1 ամիս առաջ #241

Վերջերս կոլեգաներիցս մեկը պատմեց հետևյալ անեկդոտը.

Խոսում են 2 ֆիզիկոս.
-Քիթդ 700 նանոմետր է:
-Ինչու, այդքան փոքր է?
-Ոչ, այդքան կարմիր: :P
  • naghekyan
  • naghekyan's Avatar
The administrator has disabled public write access.

Re:Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 13 տարի 11 ամիս առաջ #355

-Աշխատանք չեմ գտնում:
-Բազմապատկեք հզորությունն ու ժամանակը:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.

Re:Անեկդոտներ ֆիզիկայի և ֆիզիկոսների մասին 13 տարի 10 ամիս առաջ #425

Մահվանից հետո Էյնշտեյնը կանգնեց Աստծու առաջ:
-Ես գիտեմ, որ դու մեծ գիտնական ես և կկատարեմ քո ցանկացած խնդրանք:
-Ես ուզում եմ իմանալ աշխարհի բանաձևը:
Եվ երբ Աստված գրեց աշխարհի բանաձևը, Էյնշտեյնը բացականչեց.
Դրանում սխալ կա:
-Ես գիտեմ,-պատասխանեց Աստված:
  • Administrator
  • Administrator's Avatar
  • ՕՖԼԱՅՆ Է
  • Administrator
  • Գրառումներ. 385
  • Ստացած շնորհակալությունները. 78
  • Վարկանիշ: 86
Հարգանքներով` Գ.Աղեկյան
The administrator has disabled public write access.
  • Էջ.
  • 1
  • 2

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top