Տուրիստական գործակալությունում հանդիպում են երկու նոր ռուս:
-Փարիզ եմ թռնում, իսկ դո՞ւ:
-Ես էլ, բայց գնացքով:
-Որ ի՞նչ, փող ես խնայո՞ւմ:
- Դե, ինքնաթիռով վտանգավոր է, հա լսում ենք, որ տեռորիստները ինքնաթիռ են պայթեցրել:
Է~, մի քիչ խելք է պետք: Ես մի ծանոթ մաթեմատիկոսի հարցրի, թե ինչքան է հավանականությունը, որ ինքնաթիռում ռումբ լինի, ու նա հաշվարկեց ու ասաց, որ մեկ տասհազարերորդական է: Երբ ես հետաքրքրվեցի թե իսկ ինչքան է հավանականությունը, որ ինքնաթիռում երկու ռումբ լինի, նա պատասխանեց, որ մեկ միլիոներորդական է: Դրանից հետո ես հետս ռումբ եմ վերցնում ու հանգիտ թռնում: